Ռաիսա Մկրտչյան - Հայրենական / Raisa Mkrtchyan - Hayrenakan

Sdílet
Vložit
  • čas přidán 23. 08. 2024
  • Կոմպոզիտոր - Ալեքսեյ Հեքիմյան
    Խոսք - Գեղամ Սարյան
    Դիրիժոր - Մելիք Մավիսակալյան
    Ձայնագրման տարեթիվ - 1977
    ՀԱՅՐԵՆԱԿԱՆ
    Մեր հայրենի ջուրն եմ սիրել,
    Մեր ցորենի հացը։
    Մեր արևի հուրն եմ սիրել,
    Մեր վեհ Արագածը։
    Երբ աշունքի հողմն է սուրել,
    Բարդիների լացը,
    Բարդիների լացն եմ սիրել
    Կապույտ լուսաբացը:
    Մեր բազմադար տառն եմ սիրել,
    Մեր հայրենի գիրքը։
    Դեղձի ծաղկած ծառն եմ սիրել,
    Վրան՝ լուրթ երկինքը։
    Երբ արևն է պտղավորել,
    Մեր մայր հողի կիրքը,
    Մեր մայր հողի կիրքն եմ սիրել,
    Մեր հայրենի միրգը:
    Մեր հանդերի տոթն եմ սիրել,
    Մեր հայրենի բույսը։
    Մեր սարերի օդն եմ սիրել,
    Մեր երգերի հույզը։
    Մեր գոյության կռիվներում՝
    Ժողովուրդի հույսը,
    Ժողովուրդի հույսն եմ սիրել,
    Եվ հաղթության լույսը:
  • Hudba

Komentáře •