Ձայն Արարատի 17 - Արիական գաղափարախոսություն, Հիքսոսների արշավանք / Armenology - Arian Ideology

Sdílet
Vložit
  • čas přidán 5. 09. 2024
  • Ազատ Ձայն լրատվականի Ձայն Արարատի հաղորդման 17-րդ հաղորդաշարը նվիրված է արիականությանը, թե ովքեր էին արիները և երբ է տեղի ունեցել արիական առաջին արշավանքը՝ հիքսոսների արշավանքը: Հիքսոսների արշավանքը տեղի է ունեցել երկաթե դարաշրջանի սկզբնական շրջանում: Հիքսոսները գրավել են Եգիպտոսը և շուրջ 140 տարուց ավել կառավարել այդ երկիրը: Խոսվում է նաև հիքսոսների այբուբենի մասին, որը նրանք իրենց հետ տարել են Եգիպտոս, ապա Եթովպիա: Հյուրն է հայագետ Էդմոն Խուրշուդյանը:
    Հաղորդաշարի բոլոր թողարկումները՝ bit.ly/3k4mnSN
    Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին՝ bit.ly/3lWn3tP
    _______________________________________
    «Ազատ Ձայն» լրատվականը ստեղծելիս մեր նպատակն էր հայ ժողովրդին ավելի մոտիկից ծանոթացնել սեփական պատմությանն ու ծագումնաբանությանը, ճանաչել կրոնը, նախնիներին, պատմական վառ ու տխուր փաստերը։ Հենց այս նպատակով մենք ArmFreeVoiceNews յութուբյան էջում թողարկել ենք «Ձայն Արարատի» հաղորդաշարը, որի 69 թողարկումներում ներկայացրել ենք հայոց պատմությանը, աշխարհաճանաչմանը և հայագիտությանը նվիրված հաղորդումներ։ Հաղորդաշարի թողարկումներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ bit.ly/3k4mnSN :
    Հաղորդաշարի «Հայոց պատմություն» բաժինը սկսվում է հայոց հնագույն թագավորությունների կազմավորումից՝ Միտանի, Հայասա, Արատտա, Վանի թագավորություն, Երվանդունիներ, Արտաշեսյաններ, Արշակունիներ։ Անմասն չեն մնացել միջնադարյան մեր հզոր թագավորությունները՝ Բագրատունիները, Կիլիկյան Հայաստանը, Զաքարյանները և այլն։
    Մի քանի հաղորդումներ նվիրված են Համիդյան ջարդերին, երիտթուրքերի կառավարության ձևավորմանը և իհարկե, չարաբաստիկ 1915-1923թթ․ շարունակվող ցեղասպանությանը։ Ունենք հաղորդումներ նվիրված՝ աշխարհաստեղծման առասպելներին, հայոց դիցաբանությանը, ազգային արժեհամակարգին, ցեղակրոնությանը և Նժդեհի գաղափարախոսությանը։
    «Ձայն Արարատի» հաղորդաշարից զատ, ArmFreeVoiceNews յութուբյան էջում տեղ են գտնում նաև տեսանյութեր լրատվական դաշտի տարբեր թեմաների վերաբերյալ:
    Ազատ Ձայն լրատվականի հարթակներն են՝
    Կայք՝ azatdzayn.com/
    Ֆեյսբուք՝ / azatdzayn
    Թվիթեր՝ / azatdzayn
    Յութուբ՝ / armfreevoicenews

Komentáře • 28

  • @Blitz_Shorts
    @Blitz_Shorts Před 10 lety +11

    Մենք կորցրել ենք մեր ինքնությունը : Մոռացել ենք , թե ով ենք մենք, ինչ ազգի ենք պատկանում: Երբ որ վերգտնենք մեր հին հային մեր մեջ , ու էտ կա հաստատ մեր գենետիկայի մեջ, էտ ժամանակ մենք հետ կգնանք մեր հին հայրենիքին ու արժեքներին:

    • @johnh.1708
      @johnh.1708 Před 4 lety +3

      Այո
      Մեր սուրբ լեզուն մաքուր խոսելը պետք է անպայման լինի առաջնակարգ պահանջ
      Լրագրող և դերասան կոչեցյալները թմրամոլի նման ամեն նախադասության մեջ օտար բառեր են մտցնում

  • @user-ow6rr9bx7i
    @user-ow6rr9bx7i Před rokem +1

    Հիկսոսնեը սխալ թարքմանության արդյունք է հունարենից,։ Ճիշտ թարգմանությունը հայկոսներն է։

  • @leader0715
    @leader0715 Před 2 lety +1

    Բարեւ ձեզ: Ինչպէս կարելի է կապ հաստատել ձեզ հետ?

  • @hasmikbarseghyan1325
    @hasmikbarseghyan1325 Před 3 lety

    Ունեն հայերը և եգիտացիները, ես այդպես եմ մտածում

    • @hasmikbarseghyan1325
      @hasmikbarseghyan1325 Před 3 lety

      Տարածվել են որպեսի կզարգանան մյուսներ

  • @marinesargsyan8988
    @marinesargsyan8988 Před rokem

    Mets-mets baneric ek xosum, bayc elementar baner tchgitek. Mite tchek karogh aranc bardzr erajtutyan xosel????? 😮

  • @MrFunnygirl9
    @MrFunnygirl9 Před 10 lety +1

    lav klier ete erkar u manramasn liner zer haxurdumnere

  • @sergyeremyan6388
    @sergyeremyan6388 Před 2 lety

    յես Արի չեմ բայց դեռ ժամանակ կա դառնալ 😏

    • @Urartaci
      @Urartaci Před rokem

      Արիի հականիշը չարն է, քանի որ (չ) ժխտողական նախածանց է, այսինքն ոչ արի: Մի ասա, որ դու արի չես: Ճապոնական հին ասածվացք կա՝ մի խոսիր ինքտ քո մասին վատը, որովհետև քո միջի մարտիկը լսում ու թուլանում է:

  • @armensargsyan7171
    @armensargsyan7171 Před 9 lety

    Hay-azganun el krum es juda ...

  • @Verexlyon
    @Verexlyon Před 3 lety

    У этого чувака нет ни точки, ни запятой, ни интонации - сплошной монотонный поток. Действует как безотказное снотворное. До конца посмотрел только с шестого раза.

  • @GREG107890
    @GREG107890 Před 10 lety

    Фамилия Хуршудян разве армянский корень имеет,????У тюрков есть имя Хуршет....))