ՀԱՅ ՀԵՐՈՍՈՒՀԻՆԵՐՈՒՆ / HAY HEROSUHINERUN
Vložit
- čas přidán 16. 03. 2014
- ՀԱՅ ՀԵՐՈՍՈՒՀԻՆԵՐՈՒՆ
Խօսք՝ Աւօ Գաթրճեանի
Երաժշտ.՝ Րաֆֆի Ապէճեանի
Մայրեր ու քոյրեր անարատ,
Հայ օճախի շունչն էք հպարտ,
Արիական դրոշմով ձեր,
Կ'ընթանան գալիք սերունդներ:
Կրկներգ.-
Հայ ազգին լուսաշող դէմքեր,
Սօսէ, Ռուբինա անվեհեր,
Դարձաք կայծ, հրդեհող սրտեր,
Բերելով միշտ նոր արեւներ:
Մեր ցեղի դիւցազնուհիներ,
Յեղափոխութեան երդուեալներ,
Ձեր մէջ ներկայ է խանդ, աւիւն,
Եւ անսահման զոհողութիւն:
Կրկներգ.- Հայ ազգին լուսաշող դէմքեր...
Հաւատքով Սուրբ, կամքով հաստատ,
Հերոսաբար ու անվհատ,
Կը զոհեք ձեր կեանքը դալար,
Վսեմ գաղափարի համար:
Կրկներգ.- Հայ ազգին լուսաշող դէմքեր...
3 / ՅՈՒԼԻՍ / 2001