Մենք Եվրատեսիլում 5

Sdílet
Vložit
  • čas přidán 26. 04. 2023
  • Public TV Company of Armenia 2023
    Facebook: / armpublictv
    Instagram: / armpublictv
    #ԱռաջինԱլիք #ՄենքԵվրատեսիլում
  • Zábava

Komentáře • 252

  • @Foodblog_manana
    @Foodblog_manana Před rokem +32

    Իվետան եզակի մարդ,ու բոմբ երգչուհի ա, իրա նման երկրորդը չկա, թե տեսքով,թե ձայոնվ ❤❤❤👌👌🙏🙏

  • @hasmik_a
    @hasmik_a Před rokem +57

    Թե’ Սևակը, թե’ Սրբուկը հիանալի ելույթ են ունեցել։ Եզրափակիչ չանցնելը ողբերգություն չի։ ❤️

    • @lisinegalestyan2068
      @lisinegalestyan2068 Před rokem +1

      Hamadzayn em nenca indz mot elvochinch chi poxxevl evvroteselic heto es krkin sirum u lsum em jrwnc ereger❤❤❤❤❤❤❤❤❤❤

  • @Артемон1975
    @Артемон1975 Před rokem +19

    Ամենաճիշտ ընտրությունը Ռոզա Լին էր, մարդը ոչ հայտնի ոչ էլ անհայտ բեմերից գնաց առանց ձայնի խնդրի ու անձնական պրոբլեմների երգեց, պապաս հիվանդ էր, պապաս մահացել էր, ձայնս կտրվեց, որովհետև գոռացել եմ, երգը իմ փոխարեն ուրիշն ընտրեց, ընկերներ, ես չեմ հեշտացնում նման բարդ, պատասխանատու միջոցառումները, բայց կամ ամեն ինչ դնում եք կողքի գնում եք, կամ հրաժարվում եք, Ռևա Ռիվաս,Արծվիկ, Սևակ, Էմմի հարգում եմ, բայց էս մարդիք Եվրատեսիլի համար չէին, նույնն էլ Սրբուկը, գտեք ուժեղ, երիտասարդ երգիչների, ում նիարդերը կես ճանապարից չի դավաճանի, Սևակը ճիշտ է ասել, պարտությունը արտիստինն է, ոչ էլ խմբինը, իսկ եթե հաղթեր, հաղթանակը բոլորինը կլիներ նաև իմը😊 Սրբուկին ու Էմիին հարգանքներս, որ համաձայնվել են այս հաղորդմանը մասնակցել, իսկ Սևակը թույլ է գտնվել, կարելի էր խոսել, ադել , դատարկվել ու փակել այս թեման, ինչ կա նեղանալու ՞

  • @tigranmanvelyan425
    @tigranmanvelyan425 Před rokem +118

    Արծվիկի երգը խայտառակություն էր, Հայաստանի ներկայացրած ամենավատ երգը Էմմիից հետո, անհասկանալի մեղեդի ու թեմա, չէիր հասկանում Հարավային Կորեան էր ներկայացնում իր անհասկանալի երգով,Կամբոջան թե Ինդոնեզիան...

    • @user-rp3ji8gw7f
      @user-rp3ji8gw7f Před rokem +12

      Эмми хуже спела конечно, не то что хуже всех а позорно плохо! Арцвик с шикарным голосом просто песня была не её!

    • @tigranmanvelyan425
      @tigranmanvelyan425 Před rokem

      @@user-rp3ji8gw7f մի քանի ասպեկտից կպատասխանեմ Ձեր հարցին,նախ իմ կարծիքով արծվիկը չպիտի ներկայացներ Հայաստանը,էդ դեպի Եվրատեսիլ շոուն իր համար էր կարելի ա ասել,իր համար դա ընդամենը տրամպլին էր Եվրատեսիլ գնալու,իրեն առհասարակ Հայաստանը հետաքրքիր չէր,քանզի ապրելով Ռուսաստանում երբեք շանս չէր ունենալու Ռուսաստանը ներկայացներ,իսկ Հայաստանում շատ հեշտությամբ... այդուհանդերձ,եթե արդեն ընտրել էին իրեն պետք էր ՈՒիթնի հյուսթոնական ինչ-որ երգ տալ,քանի որ ունի էդ ձայնային կարողությունները ու տեխնիկան,բայց տրվեց ինչ-որ արեւելյան անհասկանալի երգ,որը որ Հայաստանի ներկայացրած վատագույն երգն էր, վատագույն!!!

    • @arev_83.
      @arev_83. Před rokem +2

      Էմիին բան չասեք

    • @tigranmanvelyan425
      @tigranmanvelyan425 Před rokem +14

      @@arev_83. ոչ մեկ Էմմիին բան չի ասում,երգն էր ահավոր

    • @mariamhakobyan5839
      @mariamhakobyan5839 Před rokem +3

      Լիովին համամամիտ եմ.

  • @arevikpetrosyan3777
    @arevikpetrosyan3777 Před rokem +22

    Մեր բոլոր արտիստների ձայնը կտրվում է և պատվիրակությունը մեկնում է ամեն տարի առանց մասնագետների , ովքեր կարող են օգնություն ցույց տալ։
    Շատերը՝ անձնական , լեզվի , … խնդիրներ ունենալով մեկնում են և իրենց անհաջողությունը դրանով արդարացնում։
    Կարծեմ Հայաստանի պես երկրի համար դա մեծ գումար է , որ ներդրվում են արտիստի վրա, ով պատրաստ չէ այդ մաշտաբին։
    Արտիստի հաղթանակի գրավականը արտաքին տեսքն է, խարիզման, ինքնավստահությունը և էներգետիկան այլ ոչ կոմպլեքսները։

    • @mariamhakobyan5839
      @mariamhakobyan5839 Před rokem +4

      Вы безусловно правы. Из-за собственных амбиций, через скандалы и интриги лезут на сцену и в итоге начинают всех обвинять.
      Я думаю, что Србук ещё не созрела для Евровидения, хотя считаю, что голос у неё сильный. Она выглядела как-то вульгарно что-ли (( Севак, тоже талантлив, у него прекрасный голос, но песня не удачная, про эту Арцвик и Эмми, даже говорить не хочется, безвкусица.

  • @emilpoghosian
    @emilpoghosian Před rokem +40

    Հրաշալի ու շատ հետաքրքիր հաղորդումների շարք եք ստեղծել, բրավո🎉 Կարծում եմ, որ նման հաղորդումները digital սերնդին կսգիպեն tv դիտել: Հետաքրքիր կլիներ նաև ,որ նույն ֆորմատով ստեղծեիք հաղորդում` մեր շոու բիզնեսի մասին անկախությունից մինչը մեր օրերը: Շատ «սև» կետեր կան, որոնց մասին պետք է խոսվի( պլագիատներ, մրցանակաբաշխության արդյունքներ , սկանդալներ ու ինտրիգներ) : 🎭

  • @arevikmanukyan562
    @arevikmanukyan562 Před rokem +47

    Սևակ և Սրբուկը շատ տաղանդավոր են, իրենց մեծ հաջողություն։ Հատկապես Սրբուկի երգը ու իր կատարումը հզոր էր❤❤

  • @georgeg7181
    @georgeg7181 Před rokem +28

    Միանշանակ ես էլ կուզեի Սրբուկը մի անգամ էլ մասնակցի։ Արդեն լավ վիճակով, արդեն նենց ոնց մենք բոլորս ենք իրան ճանաչում ու սիրում։ Ինքը դեռ շաաաատ ցույց տալու բան ունի։ Ու ես չեմ էլ կասկածում, որ ինքը մեր եզակի երգչուհիներից ա, որ կարա ՊԱՅԹԱՑՆԻ տենց մեծ բեմերը, ինչպիսին ա օրինակ եվրատեսիլի բեմը

  • @annann2256
    @annann2256 Před rokem +37

    Արծվիկը որպես արտիստ հետաքրքիր չէ, իսկ երգը սարսափելի վատն էր…

  • @user-kp4uz2cs4k
    @user-kp4uz2cs4k Před rokem +8

    Իհարկե Սրբուկը էտ տարի պետք չէր ներկայացներ. Անձնական ողբերգություն ուներ, չպիտի էտ հոգիվիճակում գնար։ Ագրեսիվություն կար ելույթի մեջ։

  • @yeranuhielizbaryan388
    @yeranuhielizbaryan388 Před rokem +68

    Մի խոսքով, Իվետան և Սիրուշոն են կարողացել Եվրոպային գրավել թե իրենց երգով, թե ազգային մտածելակերպով, թե հարցազրույցներով։ ❤❤❤

    • @ster945
      @ster945 Před rokem +1

      Sirushoi ergel@ haneq el
      Na ergeluc shat heru e

    • @Observer803
      @Observer803 Před rokem +5

      @@ster945 duq erevi aveli mot eq che?😂

    • @lyusi8953
      @lyusi8953 Před rokem +1

      @@Observer803 🤣🤣🤣

  • @artsong16
    @artsong16 Před rokem +110

    Իվետան իրոք հաղթանակի էր արժանի, իսկ Սրբուկի չանցնելը ուղղակի անարդար էր

    • @user-rp3ji8gw7f
      @user-rp3ji8gw7f Před rokem +5

      Согласна Србук спела очень хорошо, просто что то пошло не так. Главное что у неё реальный голос и её не по знакомству и не под натиском других вытолкали на сцену!

  • @nanehovsepyan3720
    @nanehovsepyan3720 Před rokem +9

    Իվետան համաշխարհային մեծության աստղի երգ, կատարում, ներկայացրեց:

  • @marineminasyan2433
    @marineminasyan2433 Před rokem +13

    Ասենք խանդոտ ամուսին ունեցողը ուրա տենց նախագծի մասնակցել ոդ մի հատ էլ իրա պայմաններն ա թելադրել

  • @arenhakobyan9429
    @arenhakobyan9429 Před rokem +7

    Իվետայի նման ներկայացուցիչ մենք չենք ունեցել։ Համար առաջիննա մինչեւ հիմա։

  • @SiranikaOfficial
    @SiranikaOfficial Před rokem +14

    мне очень понравилось это передача, со всеми Армянскими участниками Евровидения! Это действительно очень интересная большая музыкальная история которая длиться по сей день, для каждого участника! Я в свою очередь хочу выделить певицу Атену Манукян! На мой взгляд если бы не Ковид, то она достойно могла бы представить и победить на Евровидении. Артем Вальтер настолько круто аранжировал песню, клип снятый Артуром Манукяном потрясающий и конечно образы/наряды для певицы от Мери Степанян были оболденными.... и вдобавок Атена прекрасно владеет Английским и могла на всех интервью правильно себя и страну преподносить. Как Ивета Мукучян! Мне кажется что можно было бы ей предоставить вторую возможность?
    Все огромные молодцы прошли сложный и нелегкий путь для каждого. Все равно Мы Армяни голосистый и талантливый народ! Желаю дальнейшим участникам проекта привезти заветную победу в Армению уже на взрослом Евровидении!

  • @kristinaulikhanyan7574
    @kristinaulikhanyan7574 Před rokem +29

    Արծվիկը հնենց զոհի կերպարով ա խոսում , պատրաստ չէիր էդ պատասխանատվությունը կրելու չգայիր մասնակցելու։

    • @Miramours
      @Miramours Před rokem +3

      Դեպի Եվրատեսիլին մասնակցելուց չգիտեր երևի ուրա ընկել:

  • @gayavardan
    @gayavardan Před rokem +3

    Սրբուկի երգը Արամի երգից հետո մեր լավագույն заявка-ն էր, բայց բեմադրության բացակայությունը, հագուստը, անկապ-անդուր շարժ ու ձևը, կատարումը շատ վատն էին։ Մինչև հիմա չեմ կարողանում նայեմ այդ կիսաեզրափակիչը։ Ավելի վատ էր այն, որ մենք բոլորս գիտեինք, որ ինքը շատ ավելին է կարող։ Հազար ափսոս։ Բայց նրա համերգներին չգնալը արդեն համը հանել ա։ Հանրայինի թիմը շատ վատ որոշումներ ա կայացնում, վերջում տուժում ա միայն արտիստը։ Արդար չի։ Զարմանում եմ Սրբուկի լեզու չիմանալու վրա։ Ասենք անգլերենն ի՞նչ ա, որ չգիտի։ Անգամ ռուսերեն կարգին չի կարողանում երկու նախադասություն կազմի։ Ես, 90 թվականի ծնված, առաջին դասարանից եմ անգլերեն անցել, իսկ երկրորդից՝ նաև ռուսերեն։ Միգուցե Հայաստանում հավերժ ապրելու համար լեզու պետք չգա ինչ-որ մեկին (ինքս էլ դրան չեմ հավատում), բայց երգիչ մարդը միայն մի լեզվով չի կատարում, առավելևս երբ արտերկիր է մեկնում աշխատելու։ Ի՞նչ պիտի անեիր, եթե Ծերունյանը չլիներ (իր թարգմանածն էլ մի բան չէր)։

  • @gnelsahakyan5862
    @gnelsahakyan5862 Před rokem +36

    2018 թվականի Դեպի Եվրատեսիլը Nemra-ի հետա ասոցացվում, թվարկել 4 հոգու անուն, և այլք․․․ 😂 ծիծաղելի ա ուղղակի 2-րդ տեղի անունը չտալ, էն էլ դեռ հարցա 2-րդ տեղ, թե՞ իրական հաղթող, բայց ամենամեծ բում արված ու քննարկված մասնակիցը Nemra-ն էր։ Սա կամ միտումնավոր բացթողում էր, կամ ոչ պրոֆեսիոնալ ու թերի ռեպորտաժ

    • @annaa.a.1332
      @annaa.a.1332 Před rokem +7

      Նույնն էի ուզում գրեի։ Ասենք սաղ երկիրը էդ օրերին բաժանվել էր երկու մասի, Նեմրա կամ Սևակ։

    • @adamshiroyan4103
      @adamshiroyan4103 Před rokem +9

      @@annaa.a.1332 Իսկականից շատ խնդալու էր։ Ասենք իմ արտասահմանցի ընգերներն էին Nemra բալետ անում, սրանք սկի անունը չեն ասում։ Դե ճիշտ ա ձեր մակարդակին չի, դուք ուր Նեմրան ուր

    • @GayanAshxenyan
      @GayanAshxenyan Před rokem +2

      @@adamshiroyan4103 սկի ֆինալ չմտածների անուն ա տալի, երկրորդ տեղինինը չէ։ Ես հանդիսատեսի մեջ կայի, խելագարություն էր, բոլորը Նեմրա էին գոռում, ծանոթներից ում հարցնում էի Նեմռա էր քվեարկել լրիվ պոտենցիալ հաղթող էր ու բացահայտում։ Համ իրանք գրել էին երգը, ամեն ինչ իրանք էին արել, No show enjoy the music-ն էլ լրիվ տեղն էր դնում։ Դե իրանք չմտան կեղտոտ շոուբիզնեսի մեջ, մաքուրով գնում են առաջ, իրանց ավելի մեծ ապագայա սպասվում, մանր մունր բաներ են սրանք։

    • @rubenyesayan2
      @rubenyesayan2 Před rokem +7

      @@GayanAshxenyan Նեմրան Մանեսկինի պես գմփցնելու էր։ Դուխները տեղն էր։ Սևակը ոնց որ չուզենալով գնար

    • @gayavardan
      @gayavardan Před rokem +3

      Ժողովուրդ, չեմ նայել «Դեպի Եվրատեսիլը», որովհետև Ավետի նման կեղծավոր պլաստմաս մարդկանց մասնակցությամբ շոուներ չեմ սիրում։ Բայց հիմա կարդում եմ ձեր գրածներն ու ապշում։ Միաժամանակ Գոհարի որոշ տարօրինակ րեմառկաներ արդեն հասկանալի են դառնում։ Ասենք ի՞նչ նպատակ է հետապնդում մի քանի անգամ «արդար ընտրելու» մասին խոսելը։ Փաստորեն ոչինչ էլ արդար չի եղել։ Կամ եթե Գևորգ Հարությունյանը ֆավորիտների թվում չի, դա արդեն կասկածելի է։

  • @marineminasyan2433
    @marineminasyan2433 Před rokem +9

    Իվետային նորից ուղարկեք, լավագույններից լավագույնն ա ❤❤❤❤❤

  • @blackwhite2598
    @blackwhite2598 Před rokem +6

    2018-ին և 2019-ին ունենք վատագույն ելույթը: Եթե Սրբուկի տարբերակում երգը հիասքանչ էր, այստեղ երգչուհու ցավոք վատ ելույթը և էլ ավելի վատ համարը տապալեց ամենինչ: Սրբուկ թույն արտիստա երգը շատ եմ սիրում, բայց ելույթը տանել չեմ կարողանում

  • @lilyok695
    @lilyok695 Před rokem +4

    Ваау! Очень интересная программа! Спасибо Вам ❤❤❤
    Просто горжусь всееееми без исключения участниками Евровидения от Армении! Люблю Вас❤️
    Надеюсь, что у Брюнет нет сейчас никаких проблем как в личной жизни, так и проблем с выступлением.
    Через что только не пришлось пройти нашим артистам! Вы лучшие😭❤️

  • @user-kp4uz2cs4k
    @user-kp4uz2cs4k Před rokem +17

    Երգչին ըմտրում են, ուղարկում են, հետո ել ասում են անգլերեն չգիտեր😮

  • @annamkrtchyan3390
    @annamkrtchyan3390 Před rokem +4

    Թե Սրբուկ թե Սևակը տաղանդավոր են ու անկախ հորիզոնականերից դուք մեր լավագույններից եք❤

  • @user-rp3ji8gw7f
    @user-rp3ji8gw7f Před rokem +30

    Самое главное что можно с уверенностью и с гордостью сказать что все эти 4 участника имеют потрясающий голос, артистизм и шарм.

  • @liana4627
    @liana4627 Před rokem +2

    Սրբուկի երգը բոմբ էր,ընտիր, ուղղակի փորձերին չկարողացավ երգել, + ընկել էր շատ ուժեղ երգերի, երկրների հետ, ցավոք սան մարինոն անցավ իր փոխարեն: Բայց երգը ամենալավ երգերիցա եղել❤️😻

  • @shk8947
    @shk8947 Před rokem +5

    Իվետայի և ելույթը ,և՛ երգը շատ լավն էր👍 կարող էր հաղթել

  • @user-de2ke6zy9d
    @user-de2ke6zy9d Před rokem +23

    Սրբուկ ❤
    Սևակ ❤
    Աթենա ❤
    Ռոզա Լին ❤
    Դե իսկ Սրբուկին հերիքա քննադատեք, ինձ համար Walking out _ ը մեր ամբողջ եվրատեսիլյան պատմության մեջ ամենահզոր ու ամենա էմոցիոնալ երգնա եղել, կլիպը նայելով փշաքաղվում ես ամբողջ մարմնով, մեղադրեք ինքներդ ձեզ սխալ բեմականացման համար, Սրբուկը հզոր երգչուհի ա ❤
    Իսկ Աթենային նորից կուզեի տեսնել եվրատեսիլում

    • @anushsargsyan9285
      @anushsargsyan9285 Před rokem

      Լիովին համաձայն եմ ձեզ հետ։Սրբուկը իր անձնական սուգը թողեց, նույնը Էմմին,հանուն հայրենիքի գնաց մասնակցեց մրցույթին,սրանք մի նորմալ բեմադրություն կամ լուսավորում չկարողացան դնեին,հիմա էլ շնորհակալություն հայտնելու փոխարեն,որ ձայնը կորցնելու հարց է եղել,իսկ դա երգչուհու համար շատ ծանր է,բայց էլի երգեց և այդ կտրված ձայնով շատ լավ երգեց,մի հատ էլ հիմա մեղադրում են՞: Սրբուկ ջան չհիասթափվես մենք քեզ սիրում ու գնահատում ենք։❤❤❤Իսկ ըստ ինձ լավագույն եվրատեսիլյան ելույթներից էր Իվետայի ելույթը ❤Արամ MP3-ի ելույթը ❤Սևակի ելույթը ❤️ և Հայկոիս ելույթն ❤️💔էր։

  • @NGVideoBox
    @NGVideoBox Před rokem +3

    1/2
    Իվետա Մուկուչյան. թերևս միակ մեր մասնակցությունը, որ իմ կարծիքով ոչ մի լուրջ թերություն չուներ թե' արտիստի ընտրության, թե' երգի, թե' բեմադրության, թե առհասարակ կազմակերպչական առումներով։ Իվետան հոյակապ ներկայացրեց իր երգը և համարն ինքն իրենով շատ տպավորիչ էր և միջազգային չափանիշներին համապատասխան։ Նա իսկապես արժանի էր հաղթանակի։ Բայց ինչպես բոլորս գիտենք, քաղաքականությունը Եվրատեսիլի անբաժան մասնիկն է և իհարկե պետք է հաղթանակը տային Ուկրաինայի քաղաքական երգին։ Բայց դե Արցախի դրոշը պիտի արգելեն, դե իհարկե։ Ռուսը լավ խոսք ունի՝ нам не привыкать.
    Ու Իվետայից հետո մի քանի տարի շարունակ ՊՌԱՎԱԼԱՅԻՆ մասնակցություններ։
    Արծվիկ. Արծվիկի ձայնային տվյալների հետ կապված ես ոչ մի հարց չունեմ, քանի որ նա իսկապես լավ է երգում։ Բայց սա թողենք երևի ամենավերջում։ Նախ սկսենք այդ տարվա "Դեպի Եվրատեսիլ" մրցույթից, որի մասին ցավոք սրտի շատ թռուցիկ խոսվեց այս հաղորդաշարի շրջանակներում։ Կներեք, բայց այդ մրցույթն ուղղակի աջափսանդալ էր։ Արդեն առաջին օրվանից ժյուրին "խենթանում էր" Արծվիկի համար՝ հետևում թողնելով իսկապես լավ արտիսների, ովքեր ծնվել, մեծացել և ստեղծագործում էին Հայաստանում։ Միայն Սյուզաննա Մելքոնյան անունն արդեն բավական է։ Մինչև հիմա շատ եմ ափսոսում, որ հենց իրեն չուղարկեցին։ Բայց դրա փոխարեն հանրայինն ամեն կերպ առաջ էր բրթում անտաղանդ Մարթային և տարօրինակ չէ, որ այսպես կոչված ժյուրին, որ կազմված էր այն հայտնի երգիչներից, ովքեր մեծ չափով համակրում էին Մարթային, շատ "անկողմնակալ" ձևով առավելագույն միավորներն իրեն տվեցին։ Ու մեկ էլ թող անկապ չխոսեն, որ այդ մրցույթով փորձում էին ամեն բան արդար անել։ Նույն ինքը Մարթան հաղորդման հեղինակ Մհերին տված հարցազրույցի ժամանակ ասել էր, որ իրենք վերջնաժամկետից ուշ էին ներկայացրել հայտը, սակայն ամեն դեպքում անցկացրեցին։ Արդեն հասկացաք չէ՞, ինչպես էր արտիստների ընտրությունը կատարվում։
    Դե մի խոսքով, մնացածը գիտեք, հետևում թողնելով տաղանդավոր Սյուզաննային, Գևորգին, Պլատոյին և այլ բավականին խոստումնալից արտիստներին՝ հանրայինը հայավարի ընտրում է Արծվիկին, որը ինչա թե մասնակցել էր ռուսական գոլոսին, քչից շատից հայտնի էր Ռուսաստանում, սիրված էր հայերի շրջանում, վերջ։ Սաղ կյանքը Ռուսաստանում են ապրում, իրենց հայրենիքը Ռուսաստանն են համարում, հենց Եվրատեսիլա լինում հիշում են, որ հայ են ու իբր երկիր են գալիս ներկայացնելու։ Սաղս էլ լավ գիտենք ինչի համար են նման բաներ անում։ Ու խոսքը միայն ռուսաստաբնակ հայերի մասին չի։ Լավ ընտրեցին, ընտրեցին, օկ։ Նորից եմ ասում, Արծվիկի ձայնային տվյալներն իրոք արտակարգ են։ Բայց ընտրած երգը՝ անճաշակություն և աբսուրդի գագաթնակետ։ Բեմադրության մասին խոսքեր չունեմ ուղղակի. անճաշակության ամենավերջին ճիչը։ Ես իրենց ինքնավստահությունից եմ ուզում, ովքեր վստահ էին, որ երգը լավագույն հնգյակում կհայտնվի։ Ծիծաղելի է իրոք։ Բայց արդարության համար նշենք, որ այդ անկապ երգն էլ Արծվիկը իրոք լավ ներկայացրեց, աղջիկն ուղղակի ընտրություն չուներ։ Գրին, տվին ասին երգի։ Խոսք գնաց նաև իր անգլերեն չխոսելու մասին։ Կներեք, բայց կազմակերպիչը դուք չե՞ք։ Ուրեմն նենց արտիստի ընտրեիք որ կկարողանա անգլերեն ազատ հաղորդակցվել թե' լրագրողների, թե' կազմակերպիչների թե այլ մասնակիցների հետ

    • @gayavardan
      @gayavardan Před rokem +2

      Եթե մենք ծանոթ լինեինք, ապա անկասկած մտերիմ ընկերներ կլինեինք։ Իմ սրտից խոսեցիք։ Ավելացնելու բան չունեմ։ Դեռ լավ է, որ ոմանց նման կուրորեն չեք պնդում, որ մերն է, ուրեմն լավագույնն է։ Այնպես եմ հոգնել reaction-ների տակ անկապ գովասանքներ գրող մեր միամիտ համերկրացիներից։

  • @magnificentcatz1470
    @magnificentcatz1470 Před rokem +41

    Եվրոպան սիրում ա հասկանալ 😮‍💨
    Նույն եվրատեսիլում 2 տարի անընդմեջ ազգային լեզվով երգերն են հաղթել,իսկ անցյալ տարվա թոփ 10ում 8 լեզվով երգ կար։
    Ուղղակի պետք ա երգը ձանձրալի չլինի։ Կուզեի էս տարվա երգը ավելի երկար հայերեն հատված ունենար

    • @aghababyani_
      @aghababyani_ Před rokem +5

      Հա չէ, մանավանդ, որ երկրպագուներն էլ են շատ սիրում, որ հենց քո մայրենի լեզով ես երգում

  • @nubaramyan238
    @nubaramyan238 Před rokem +10

    Արծվիկի երգի բեմադրությունը ահավոր էր` չես հասկանում հնդկական էր, չինական, կորեական, թե՞ ինչ։

  • @armen4472
    @armen4472 Před rokem +1

    Եվ ամբողջ թիմը և բոլոր մասնակիցները ահռելի աշխատանք են կատարել։ Էդ փաստի համար միայն շնորհակալ ենք Ձեզ, այդպես նվիրումով հանդես գալու համար։ Ապրեք❤

  • @marineminasyan2433
    @marineminasyan2433 Před rokem +4

    Աթենան հաստատ հետաքրքիր կերպար է եվրատեսիլի համար

  • @GayanAshxenyan
    @GayanAshxenyan Před rokem +9

    Ինչքան էլ NEMRA-ի անունը չտաք , մեկա #NEMRAforever . Մեղկ եք :D

  • @Nazy2806
    @Nazy2806 Před rokem +11

    Աթենայի մասին շա՜տ քիչ խոսվեց։ Արտիստների մեծ մասը չեղարկվելուց հետո վերադարձավ Եվրատեսիլ, քանի որ ընտրված էին, իսկ ինչու՞ Աթենային էլ շանս չտրվեց։ Դա անհասկանալի էր, անհասկանալի էլ մնաց )

    • @pavlikavdalyan
      @pavlikavdalyan Před rokem

      Բոլոր այն արտիստները ովքեր ազգային ընտրությամբ էին ընտրվել կամ նոր ազգային մրցույթի մասնակցեցին կամ նորից ընտրվեցին, իսկ Աթենաին ներքին ընտրությամբ փոխեցին

  • @gayavardan
    @gayavardan Před rokem +1

    Իսկ ինչ վերաբերվում է Իվետային, ապա ես շատ հավանում եմ նրան, բայց աշխատանքի վայրում հուզական պոռթկումներ ունենալը պրոֆեսիոնալիզմի պակաս է։ Քո անձնական համերգը չէր դիվայի պահեր ունենալու համար։ Երկիրն ու ազգն ես ներկայացնում, ուրեմ պետք է ձայնիդ առավել ուշադիր լինես։ Մնացած բոլոր առումներով անթերի էր, հատկապես լեզվի իմացության պահով։ Ժողովուրդ, անթույլատրելի է տարեցտարի, մեր ազգից ուղարկել մարդկանց, ովքեր տարրական հարցերի չեն կարող պատասխանել։

  • @mariamhakobyan5839
    @mariamhakobyan5839 Před rokem +6

    Ամեն երկրորդ արտիստը ասաց, որ իր հոգեբանական վիճակը ծանր էր) Պետք է կարողանալ արժանապատվորեն ընդունել պարտությունը.

  • @tigranmanvelyan425
    @tigranmanvelyan425 Před rokem +39

    Գոհարը ասում ա,Սևակը հայտնի չէր,տո լավ է 🤣🤣🤣 սաղ Հայաստանը Իրան գիտեր ուկրաինական իքս ֆակտորի հաղթանակից հետո,էլ չասած,որ դրանից հետո Հայաստանում մեծ մենահամերգ ունեցավ ու հրավիրվեց Դը վոյսից որպես ժյուրի,էս ասում ա` հայտնի չէր, դժվար քվեարկեին 😂

    • @user-rp3ji8gw7f
      @user-rp3ji8gw7f Před rokem +2

      Она думает если она не знала значит никто не знает 😁😁😁

  • @roberthovhannisyan697
    @roberthovhannisyan697 Před rokem +12

    Inchu en balore henc evrotesili jamanak djvar shrjanum linum, ov patmuma asuma Im hamar shat djvar shrjan er

    • @gongodel4384
      @gongodel4384 Před rokem

      Ардарацман ми тесака.

  • @anahitnalbandian5841
    @anahitnalbandian5841 Před rokem +4

    Все наши участники Евровидения (за некоторыми исключениями) классные певцы 💥 здесь самое главное найти песню 😌

  • @shk8947
    @shk8947 Před rokem +9

    Արծվիկի երգը վատն էր 👎 չինաճապոնական երանգներ կար...եվ իր մասնակցությունը ընդհանուր առմամբ, շատ սխալ էր, մի խոսքով մերը չէր

  • @rturgrande788
    @rturgrande788 Před rokem +10

    Ивета лучшая была♥️
    Ждем как себя проявит Брюнета ♥️

  • @nubaramyan238
    @nubaramyan238 Před rokem +11

    Ինձ միշտ հետաքրքրել է` ինչու՞ է բեմադրությունը միշտ Սև` Սևակ, Արծվիկ, Արամ MP3, Սրբուկ, Իվետա... Եվրոպան գույներ է սիրում` բավական է ձեր սևը, չի նայում այլևս։

  • @ruzos1740
    @ruzos1740 Před rokem +19

    Все песни (и клипы) тех лет были офигенные!
    Единственная ошибка и огромная проблема всей группы от Армении - это выступление. И это, честно говоря, очень странно. Столько лет уже участвуем, столько опыта и практики, но никак не можем придумать хороший сценический образ и номер для выступления.
    Если мы преодолеем этот вопрос, то победа будет у нас в кармане 🤔🙏

    • @syuzn23
      @syuzn23 Před rokem +4

      ,вот по этому говорю, нужно менять группу. Все артисты супер. Но не могут правильно подать талант Евровидение

    • @user-lb3dw2go6o
      @user-lb3dw2go6o Před rokem +2

      Сирт❤

    • @j-ih-n700
      @j-ih-n700 Před rokem +2

      Вопрос в том,что для этого нужны большие деньги...а у Армении таких денег нет

  • @artsong16
    @artsong16 Před rokem +28

    Աթենային հետ բերեք նորից Եվրատեսիլ❤❤❤❤❤

  • @rturgrande788
    @rturgrande788 Před rokem +4

    Србук❤ достойна представить второй раз 🙏🙏🙏она достойна ♥️

  • @gayavardan
    @gayavardan Před rokem +2

    Սևակի առումով էլ մի երկու խոսք ունեմ ասելու։ Շատ լավ վոկալիստ, շատ անուշ երգ, թեկուզ միայն մեզ հասկանալի։ Էդ մարդը ընտրվելու պահից էլ արդեն անհավես էր երևում, կարծես չէր էլ ուզում մասնակցեր։ Չեմ նայել էդ պլաստմաս «Դեպի Եվրատեսիլը», բայց փաստորեն ակնհայտ ֆավորիտը եղել է ինչ-որ խումբ, իսկ հաղթանակը կասկածելիորեն տվել են Սևակին։ Համոզված եմ, որ ինքն էլ զգաց իր «հաղթանակի» արժեքը ու այլևս իրական ձգտում չուներ։ Հերթական մասնակիցը, ով խոսքից զուրկ է, այսինքն՝ կանխավ պրեսս տուրը պարտվեցինք։ Քիչ է անգլերենի չի տիրապետում դրսի հանդիսատեսի հետ կապ չի հաստատի, հայ հանդիսատեսին էլ չի կարողանում գրավի, որովհետև կոտրված հայերենով է խոսում։ Դա դնենք մի կողմ։ Ի՞նչ հիմար միտք է առանց բեմականացման մասնակցելը։ Քանի՞ անգամ դժգոհի միջազգային հանրությունը (հայերի վրա որ ակնհայտ թքած ունեք), որ ուշադրություն դարձնեք։ Չեք հասկանու՞մ, որ խնդիրը երգը չէր, հայերենը չէր, թրաշը չէր, ոչ էլ երգի անդինամիկ լինելը։ Ագրեսիան ու տխրությունն էլ իրենց տեղն ունեն այս մրցույթում։ Խնդիրը բեմականացման բացակայությունն է, ինչը շեղում է արտիստին նրա վրա բարդելով ամբողջ պատասխանատվությունը։ Սրբուկը բացի իր ներքին ապրումներից այնքան էր կենտրոնացած այդ անմիտ ու ապուշ շարժումների վրա, որ վոկալն ընդհանրապես անտեսեց։ Կատարումը ականջներս սղոցեց։ Ժամերով լաց եմ եղել, կորցրած հնարավորության վրա։ Խնդիրը վատ կոստյումներն են, որոնք միշտ ողբերգական սև են, կամ գռեհիկ։ Սևակին ի՞նչ էիք հագցրել։ Սրբուկին ի՞նչ էիք հագցրել։ Լավ ա Աթենան չգնաց։ Չեմ ուզում պատկերացնեմ իր ներդրումն ինչ տեսակ ձախողում էր լինելու։ Այս հաղորդումով էլ ամբողջ մեղքը սիրուն ձևով բարդեցիք Սևակի վրա։ Չեմ զարմանում, որ չի ուզել հարցազրույց տա։ Ո՞վ իմանա իրականում ինչ եք արել ձեր հանրային թիմով էդ տղուն, որ այդքան ծանր է տանում մինչ օրս։

    • @tigranmanvelyan425
      @tigranmanvelyan425 Před rokem

      Ընդհակառակը ամենաշատը Սեւակին գովեցին, հատկապես Գոհարը

  • @everydaylife3246
    @everydaylife3246 Před rokem +7

    Սրբուկի երգը հիասքանչ էր, անհասկանալի էր, թե ինչու այդ արդյունքը գրանցվեց

  • @gevorgzhamharyan1413
    @gevorgzhamharyan1413 Před 3 měsíci

    Սրբուկ ջան։ Դու իմ ճանաչած ամենահզոր ձայնը ունեցող երգիչներից մեկն ես։ Մրցույթը չափանիշ չի։ Դու շատ հզոր ձայն ունես Սրբուկ ջան։ Քեզ ՄԵԾ հաջողություններ եմ ցանկանում։👏👏👏

  • @rtk-ok1yp
    @rtk-ok1yp Před rokem +6

    Ես չհասկացա, եթե բոլորդ տենց դեմ էիք Արծվիկի երգին, ինչի՞ չփոխեցիք, որովհետև ամենավատ երգերից մեկն էր։

    • @gayavardan
      @gayavardan Před rokem +2

      Իրենք շատ են հասկանու՞մ, որ մենք հասկանանք։ Նստած ինքնագովեստով են զբաղված։ Բայց ժողովուրդը հիմար չի, նկատում է, որ տարեցտարի ձախողումներն ու սխալները ոչ միայն չեն շտկվում այլ կրկնվում են, և թիմն էլ անամոթաբար դրանց մասին պատմում է հանրայնորեն։

  • @MB-uw1jb
    @MB-uw1jb Před rokem +5

    Արծվիկի երգը չէր, էդ երգը։ Երգը գրողը ասում է , որ Արծվիկի երգը չէր, ուրեմն իր համար երգ գրեիք 🤷‍♀️

  • @df9fc
    @df9fc Před rokem +7

    Սրփուկ, Արծվիկ,Սեւակ ,Աթենա բացարձակ չեն տպավորվել ոչ երգը, ոչ իրենք …

  • @user-rp3ji8gw7f
    @user-rp3ji8gw7f Před rokem +18

    Иветта максималистка и от этого у неё все на высоте! И она права, правильная подача себя и коллектива это одна из основополагающих которая ведёт к победе.,

  • @lusinevoskanyan5735
    @lusinevoskanyan5735 Před rokem +1

    Նարեի ելույթը և կատարումը ամենա ցնցող և իդեալականն էր

  • @lika4883
    @lika4883 Před rokem +3

    Sevakn idelakan ergich e❤

  • @movieislife907
    @movieislife907 Před rokem +7

    Շատ կցանկանամ,որ հաջորդ տարի Հայաստանը ներկայացնեն Սոնան և Գարիկը։🔥❤

  • @bosco682
    @bosco682 Před rokem +1

    lilit navasrdyan you are a songwriting genius!

  • @df9fc
    @df9fc Před rokem +7

    Շքեղ Իվետա ❤

  • @gayavardan
    @gayavardan Před rokem +3

    Արծվիկին առանձնակի չեմ հավանում, բայց իր երգը իսկապես վատն էր նրա նման տաղանդավոր արտիստի համար։ Պրեմիերայի ժամանակ եմ լսել և մրցույթի ժամանակ։ Այնքան վատն էր, որ չտպավորվեց, մի բառ չհիշեցի ու մինչ այժմ էլ չեմ հավանում։ Այնպիսի տպավորություն էր, կարծես Ճապոնական ինչ-որ պատմական սերիալի երգ լիներ ու Հայաստանի հետ ոչ մի կապ չունենար։ Ակնհայտ էր, որ Արծվիկն էլ չի հավատում իր ելույթին, որովհետև այն ամբողջովին կեղծ էր։ Լավ էլ արժանի էինք վերջին տեղերին։ Ասենք ի՞նչ ա նշանակում «ժամանակ չունեինք այլևս»։ Ի՞նչ էիք անում, որ կարգին երգ ընտրելու կամ գրելու ժամանակ չունեիք։ Մրցույթի ավարտից հետո 1 տարի ժամանակ ունեք մյուսին պատրաստվելու, բայց ազգային խասյաթի համաձայն ամենը թողնում եք վերջում, շըփ-թըփ անում ու դեռ ժողովրդին պատմում առանց ամաչելու։ Էդ անտեր «Դեպի Եվրատեսիլը» մի կազմակերպեք ու զուր ժամանակ, դրամ վատնեք, վերջում էլ դրսից եկածներին ընտրեք ու անկապ երգով ճանապարհեք դեպի անհաջողություն, այնպես որ անգամ հարցազրույց չուզենան տան տարիներ անց։ Սրբուկին, Գոռին ու Գևորգ Հարությունյանին ևս մեկ հնարավորություն ընձեռնեք։ Նրանք լավ արտիստներ են, որակ և ճաշակ ունեն, քիթ ու մռութ չեն անում։

  • @animovsesyan319
    @animovsesyan319 Před rokem +7

    Իվետան ամենալավն է

  • @lusin6221
    @lusin6221 Před rokem +3

    Asuma haxtanaky bolorinne isk partutyuny miayn iren@,,Jishta asuma mardy

  • @EL-pi3hh
    @EL-pi3hh Před rokem +1

    Բոլորը շատ լավ աշխատանք են արել։Շնորհակալություն ❤

  • @rtk-ok1yp
    @rtk-ok1yp Před rokem +5

    Հետաքրքիր ա Ռոզա Լինի մասին ինչ կասեն, հաշվի առնելով, որ երգը մրցույթում ամենաձախողված արդյունքներից մեկը գրանցեց, բայց մրցույթից դուրս լրիվ հակառակ պատկերը ստացանք😂

    • @arusgevorgyan7238
      @arusgevorgyan7238 Před rokem +1

      Ես կուզենայի ամեն տարի Ռոզա Լինի նման մեկը գնար , ընկներ եսիմ որերորդ հորիզոնական ու հետո համաշխարհային հայտնիություն ձեռք բերեր։ Ես ի միջայլոց կանխատեսել էի որ իր երգը համացանցում տարածված է դառնալու։ Երգն իսկապես շատ գրավող էր ։ Իր 20֊րդ տեղ ընկնելը թյուրիմացություն էր։ Էնպես որ ինձ համար ինքը հաղթող էր միանշանակ 🥰

  • @haroutartcruni1997
    @haroutartcruni1997 Před rokem +12

    Արծվիկը այդ տարի պետք է չգնար պետք է գնար կամ Սյուզաննա Մելքոնյան կամ Էլ Մարտան Դե, որ չեն ասում Արդար ախպոր պես😂

  • @AnyutaBaloyan-ot4ul
    @AnyutaBaloyan-ot4ul Před rokem +12

    Երբ ենք հասկանալու , որ Եվրոպան էդ ստանդարտ երգերն ու ներկայանալը չի սիրում , բոլոր տարիներին երգիչները ընտրում են ծանր տխուր երգ ,սեւ հագուստ , թեթեւությունա պետք, օրինակ էն տարը որ Կամիլ բլոգը գնար շատ ավելի լավ կլիներ, նման հետաքրքիր գունեղ դրական բաներ են պետք , այս տարվա երգն ու երգչուհին նույնպես չի հաջողելու ըստ իս ,

    • @mar.mariam626
      @mar.mariam626 Před rokem +1

      Law eli inch Kamil?Aveli lawa finalic durs mnan qan Kamilin uxarkelov haxten

    • @AnyutaBaloyan-ot4ul
      @AnyutaBaloyan-ot4ul Před rokem

      @@mar.mariam626 ինչի եք տենց ասում , էն երգը որ հաղթեց անունը խաղալիք էր ու երգչուհուն դուք տեսաք՞. Նոր ու հետաքրքիր բխներա պետք ,իրենք շոու են սիրում , փաստացի անցած տարվա երգը որը աշխարհում հիմա ամենալսված երգերի կարծեմ տասնյակումա,ու ես հիմա ֆրանաիա եմ էլի լսում են իրենք, ոչ մի տեղ այդ մրցույթուշ չզբաղեցրեց, չգիտեմ իմ կարծիքնա

    • @shk8947
      @shk8947 Před rokem +2

      @@AnyutaBaloyan-ot4ul կարևորը տեղ զբաղեցնելը չէ, այլ այն թե որքանով է ընդունվել երգը։Եվ փաստը մնում է փաստ, որ Ռոզա Լիինը բարձր տեղ չզբաղեցրեց, բայց երգը շատ պոպուլյար է և մինչև հիմա, Եվրոտեսիլի մեր երգերից ամենա սիրված երգն է։

    • @AnyutaBaloyan-ot4ul
      @AnyutaBaloyan-ot4ul Před rokem +1

      @@shk8947 բայց ովա ճանաչում իրեն ու լսողներից քանիսը գիտեն որ ինքը հայա ,որ երգիչը հայա ու առհասարակ մի բան մեզ հետ կապվող, Վերջիններս անգամ ազգանունով չեն ներկայանում , ու տեղը կարեւոր չի իհարկե , ես դա չեմ ասում , այլ հիշվող սիրվող տպավորվող, ու քննարկվող լինի

    • @shk8947
      @shk8947 Před rokem +2

      @@AnyutaBaloyan-ot4ul դուք Ռոզա Լինի ելույթները տեսել եք ՞, իրեն չափ գործ արեք հայրենիքի համար, հետո խոսեք։Նայեք, հագուստի վրայի գրառումները և առհասարակ, ենթադրություններով չեն խոսում...

  • @syuzn23
    @syuzn23 Před rokem +6

    Ես մի բան կասեմ, պետքա Թիմին փոխել։ Արդեն քանի տարի է գնում են, ու առանց նոռմալ արդյունքների։

    • @gayavardan
      @gayavardan Před rokem +2

      Որպես եռալեզու թարգմանիչ կասեմ, որ 11 տարեկանից ստեղծագործական ջիղս զարգացնում եմ, այն էլ բազմալեզու առումով, բայց երգի խոսքեր գրել երբևէ ինձ թույլ չեմ տա, որովհետև դա ամբողջովին այլ բնագավառ է։ Եթե Ծերունյանը լինելով դելեգացիայի մասնակից ոչ միայն թարգմանչի գործունեությամբ է զբաղված, այլև երգերի բառերն է գրում անգլերեն չիմացող Ավետի հետ, մեր վերջն էլ սա պետք է լինի։ Հարկավոր է ամբողջ թիմը լուծարել և նորմա,լ գրագետ, իրենց գործի տեր մասնագետների հանձնել այս առաքելությունը։ Նույն մարդիկ են տարեցտարի իբր երգ գրում ու ընտրում (այնքան ստեցին չհասկացանք գրում են, թե ընտրում), վերջում էլ արտիստներին վատ վիճակի մեջ դնում։

  • @gongodel4384
    @gongodel4384 Před rokem +16

    Я не понимаю, если человек душевно и морально не в состоянии выступать на сцене, зачем её брать на конкурс. Это уже не впервые, надо было вспомнить Эмми. Моя комментария относится к Србук. Это самое неудачное выступления.

  • @lilitmnoyan2650
    @lilitmnoyan2650 Před rokem +1

    Ամենապարկեշտ Սեւակը շատ տաղանդավոր է եւ սիրելի ❤❤❤ եւ շատ ճիշտ է որ չի ցանկացել անդրադառնալ անցյալին ինչը թերեւս տհաճ է եղել

  • @yeranuhielizbaryan388
    @yeranuhielizbaryan388 Před rokem +12

    Շոուբիզնեսյան լրագրությունը միայն Մհերինն է ❤ Չկա նրան մրցակից

  • @MADMIK100
    @MADMIK100 Před rokem +2

    Մի տեսակ ճիշտ չի անցած-գնացած բաները քննարկել, քննադատել: Մի քիչ թեթև է պետք նայել էս հարցին: Բոլոր արտիստներն էլ պատշաճ են նեկայացել ու բնական է, որ մեկի երգն ու բեմադրությունն ավելի շատ է սիրվել, մյուսը ոչ:

  • @armarmin5561
    @armarmin5561 Před rokem +1

    Սևակի երգը ՀՐԱՇՔ ա❤ա❤ա, եվրոպացին չի հասկանա

  • @karlendiana1342
    @karlendiana1342 Před rokem +1

    Սևակի երգը սուպեռռռռռ։
    Շատ եմ սիրում էս երգը

  • @haroutartcruni1997
    @haroutartcruni1997 Před rokem +6

    Ամենան Սրբուկն ա եղել, ինձ համար եղել միակն ու միչև էսօր սիրում եմ երգը

  • @gorvalo8867
    @gorvalo8867 Před rokem +5

    mincev hima IVETAIN u ARAM MP3in eluyt@ nayeluc pshaqaxvum em

  • @gewpetrosyan6305
    @gewpetrosyan6305 Před rokem +8

    Ով քոմս կարդումա աստված Իրան պահապան

  • @user-mt8kg5kh3q
    @user-mt8kg5kh3q Před rokem +9

    Конечно Ивета Дива и любима . Её и Сирушо помнят многие евро фаны . Очень жаль Атену, что не смогла принять участие в евро. Её часто вспоминают в обсуждениях

    • @Ssssssshhhhhhhhhhhhhhssssssss
      @Ssssssshhhhhhhhhhhhhhssssssss Před rokem

      Да, но она слабая вокалистка и ее песни тоже слабые

    • @user-mt8kg5kh3q
      @user-mt8kg5kh3q Před rokem

      @@Ssssssshhhhhhhhhhhhhhssssssss Малене тоже далеко до идеальной вокалистки. Однако хорошая песня и хороший продакшен сделали своё дело

    • @Ssssssshhhhhhhhhhhhhhssssssss
      @Ssssssshhhhhhhhhhhhhhssssssss Před rokem

      @@user-mt8kg5kh3q у Малены хорошие песни и продюсер, а у Атены, мягко говоря, колхоз

    • @user-mt8kg5kh3q
      @user-mt8kg5kh3q Před rokem

      @@Ssssssshhhhhhhhhhhhhhssssssss знаю и Малену и всю её команду лично . Если вы внимательно смотрите все эти евро передачи то вы понимаете что команда +- одна и та же.

    • @Ssssssshhhhhhhhhhhhhhssssssss
      @Ssssssshhhhhhhhhhhhhhssssssss Před rokem

      @@user-mt8kg5kh3q это делегация, но продюсеры же разные и люди, которые пишут им песни тоже

  • @sergeydarbinyan5971
    @sergeydarbinyan5971 Před rokem +4

    Սիրուշոն եկել խոսացել է❤
    Սևակը առ է համարել, ցարի բոգնա

    • @anushsargsyan9285
      @anushsargsyan9285 Před rokem +1

      Ինչի մեծն Սիռուշիկը էդ իրենից ինչ է ներկայացնում որ չգար?Սևակը կարգին մարդ է։

    • @MA-gw3cm
      @MA-gw3cm Před rokem

      @@anushsargsyan9285 այդ նույն ձևով էլ Սիրուշոնա մեծատառով…փաստերն են վկայում դրա մասին 😊

    • @anushsargsyan9285
      @anushsargsyan9285 Před rokem +1

      @@MA-gw3cm փաստահավաք եք արել հաա...? Լավ եղեք

  • @nareandreasyan5384
    @nareandreasyan5384 Před rokem +4

    Artsviki ergy ahavor er uxxaki

  • @katyakarapetyan1894
    @katyakarapetyan1894 Před rokem +9

    Iveta ❤️

  • @user-lu5ne2ny9j
    @user-lu5ne2ny9j Před rokem +21

    Եղա՞վ մի արտիստ, որ չասի ձայնի խնդիր ունեմ🤦🏼‍♀️

    • @arminesargsyan9649
      @arminesargsyan9649 Před rokem +6

      Aram mp3

    • @tigranmanvelyan425
      @tigranmanvelyan425 Před rokem +1

      ​@@arminesargsyan9649 իր եզրափակիչի կատարումն էլ թույլ էր, կիսաեզրափակիչին ավելի լավ ելույթ ունեցավ

  • @gagikfilikyan9633
    @gagikfilikyan9633 Před rokem +11

    Եթե անկեղծ, Արծվիկին սիրում էի շատ, Սևակը իմ համար չի մասնակցել ( ու իրա տարին նենց ուժեղ տարի էր, որ բոլորս էլ գիտեինք, որ չի անցնելու), Սրբուկի երգը լավն էր, ուղղակի ինքը որպես երգչուհի ինձ վանում ա, ու ոչ միայն Եվրատեսիլում նաև ուրիշ երգեր չեմ լսել ու չեմ էլ լսի երևի ( ու կխնդրի հանգարց իրան չուղարկեն, որովհետև ավելի լավ չի լինելու հաստատ), իսկ հանուն արդարության Աթենան պետքա գնա

  • @narinemarkosyan
    @narinemarkosyan Před rokem +5

    Սևակը❤

  • @maryzakaryan7135
    @maryzakaryan7135 Před rokem +3

    Կազմակերպիչները երբեք չեն ընդունում, որ գուցե իրենք են թերացել: Ինչու՞ են սթրեսի մեջ գտնվող մարդուն տանում , հանձինս՝ Սրբուկի, որ մի բան էլ պահանջում են դրական էներգետիկա🤪

  • @user-sf1yz9pj1y
    @user-sf1yz9pj1y Před rokem

    Շաատ ապրեք💖💖💖💖

  • @syuzn23
    @syuzn23 Před rokem +3

    Գոհարը հնենց ասումա Սևակի տեսքը էն չեր։ Շատ էր սիրուն էր, Արտիստի վրա մեղքը մեք քցի։

    • @gayavardan
      @gayavardan Před rokem +2

      Գոհարին որ թողես միայն իր սիրելի սիրուշոյի գովքը կանի։

    • @stockresearch2419
      @stockresearch2419 Před 2 měsíci

  • @user-jg5bs4fd5z
    @user-jg5bs4fd5z Před rokem +1

    Brunett-es qez havatum em, du khaxtes!!!

  • @lilita7655
    @lilita7655 Před rokem +3

    Ինչու հայաստանցի երգիչ չեք ընտրում,կարծում եմ հայաստանցիներին վիրավորական է

  • @user-fq4md5ln8y
    @user-fq4md5ln8y Před rokem +3

    Իվետա❤️

  • @hakobharutyunyan113
    @hakobharutyunyan113 Před rokem +5

    Srbuk ❤

  • @gmailandroid9429
    @gmailandroid9429 Před 5 měsíci

    Axxxx Ivetsa eee hzorsssssaaaaa😘😘😘😘😘😘❤️❤️❤️❤️💋💋💋💋

  • @asddsa4720
    @asddsa4720 Před rokem +25

    Աթենան եթե գնար կհաղթեր հաստատ❤

  • @Beautyfulworld85
    @Beautyfulworld85 Před rokem +6

    Ivetan potential haxtox er

  • @user-bn1pt7jt6h
    @user-bn1pt7jt6h Před rokem +7

    Ivetan parzapes arjani er haxtanaki♥️

  • @shahaneaghabekyan9643
    @shahaneaghabekyan9643 Před rokem +10

    Սևակն ու Սրբուկն ուրիշ են❤

  • @levonshahinyan6685
    @levonshahinyan6685 Před rokem +3

    43:00 We need Srbuk again, for real

  • @Leda-kt5gn
    @Leda-kt5gn Před rokem +2

    Nuyn ardaracumner@ nuyn sxalner@ miguce nuyn chlsvox erger@

  • @asyanikoghosyan6669
    @asyanikoghosyan6669 Před rokem

    Մեր Եվրատեսիլի ամենահաջողված ընտրությունը եղել է Աթենա Մանուկյանը, երգը իրոք հիշվող էր ու շաատ որակով չկար ավելորդ գոռգոռոցներ,սրտաճմլիկ երաժշտություն ծատ հիթային էր ուղղակի ափսոս վիրուսի պաըճառով չեղարկվեց։

  • @user-rp3ji8gw7f
    @user-rp3ji8gw7f Před rokem +12

    Я помню как я болела за Севака на х факторе в Украине. Он безусловно певец с удивительно красивым тембром голоса , он поёт как соловей! Но конечно же его выступление было слабым, вернее песня не была сильной, просто это не его песня! Образ и песня били слишком агрессивными и это не было похожим на него, жаль!

    • @serieslove9466
      @serieslove9466 Před rokem +1

      Песня была прекрасна но не для евро

    • @lubovarutyunyan5889
      @lubovarutyunyan5889 Před rokem

      @@serieslove9466 да , скорее всего не для евро тк его как будто не услышали.

  • @arar2754
    @arar2754 Před rokem +6

    Սրբուկի երգը գլուխգործոց է❤

  • @anahitnalbandian5841
    @anahitnalbandian5841 Před rokem +2

    Սեւակ 💥 Գոռ 💥 Արամ 💥 Սրբուկ 💥 Արծվիկ 💥 Իվետա 💥 Ռոզա 💥 Բրյոնետ 💥