Բարեգործական աճուրդ՝ բանակից զորացրված երիտասարդներին մասնագիտությամբ և աշխատանքով ապահովելու համար

Sdílet
Vložit
  • čas přidán 14. 02. 2022
  • Առաջին անգամ մեդիան մեկտեղում է հայաստանյան ՏՏ և բիզնես համայնքները՝ 44-օրյա պատերազմի մասնակից, հաշմանդամ դարձած կամ պարզապես բանակից զորացրված երիտասարդների համար մասնագիտական կրթություն, ապա աշխատանք ապահովելու նպատակով։
    Հայաստանում զրույցի նոր մշակույթ ձևավորած «Rearrange with Narek Amirkhanyan» փոդքասթն արդեն 2 տարեկան է։ Այդ առիթով փոդքասթի հեղինակ Նարեկ Ամիրխանյանը որոշել է հոբելյանական 75-րդ թողարկման մասնակցությունը աճուրդի հանել։
    Աճուրդի արդյունքում հավաքված ամբողջ գումարը կփոխանցվի Armenian Code Academy, որտեղ բանակից զորացրված երիտասարդները կկարողանան 7-8 ամիս տևողությամբ դասընթացների մասնակցել և սովորել IT որևէ մասնագիտություն։ Առաջնահերթությունը տրվելու է 44-օրյա պատերազմի մասնակից և պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած դիմորդներին։
    Մանրամասները՝ հարցազրույցում:

Komentáře •