Flora Martirosyan - Eli garoun kga (Armenian song)

Sdílet
Vložit
  • čas přidán 8. 09. 2024
  • «Էլի գարուն կգա». խոսք՝ Եղսիշե Չարենցի, երաժշտություն՝ Սասուն Պասկևիչյանի: Երգում է Ֆլորա Մարտիրոսյանը: Ձայնագրությունը կատարվել է 1994 թվականին:
    Երգի խոսքերը՝
    Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
    Սիրեկանը էլի յարին կմնա:
    Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
    Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա:
    Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
    Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
    Ինչ որ ե՛ս չեմ ասե - նա՛ կասե վաղը.
    Օրերը ծուխ կըլին, տարին կմնա:
    Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
    Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,
    Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը -
    Էշխը կրակ կըլի՝ արին կմնա:
    Ուրիշ սրտի համար կհալվի խունկը,
    Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
    Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը -
    Գերեզմանիս մարմար քարին կմնա:

Komentáře •