Rearrange

Sdílet
Vložit
  • čas přidán 29. 08. 2024

Komentáře • 88

  • @rearrange
    @rearrange  Před 2 lety +2

    Աջակցել նախագծին
    www.patreon.com/rearrange

  • @logoped_dzer_tane
    @logoped_dzer_tane Před rokem +31

    Հետաքրքիրն այն է, որ մի ամբողջ գիտակցական կյանք մեգապոլիսներում ապրած մարդը խոսում է պարզ, հասկանալի հայերենով' գրեթե չօգտագործելով օտարալեզու բառեր։ Մինչդեռ կան հայեր, ովքեր ընդամենը մի քանի անգամ են երկրից դուրս եկել, այն էլ կարճ ժամանակով, բայց ցուցադրաբար խոսում են օտար լեզվով, իսկ ավելի հաճախ' աղավաղված։
    Կարճ ասած' հիացած եմ հյուրի անձնային բարձր հատկանիշներով, հպարտ եմ, որ հայրենակիցներ ենք։ 🤝🥂

    • @mmta4
      @mmta4 Před rokem +2

      Ճիշտ նկատողություն! Մանավանդ հայերը որ կիսում են մտքեր օտար լեզուներով, ախր եկեք գնահատենք մերը, չէ որ դա էլ է դավաճանություն

  • @Sedulak
    @Sedulak Před 2 lety +78

    Նարեկ լեզվի հետ կապված կուզեի ասել որ լեզուն պահպանել իմ համար ոչ թե նշանակում ա խոսել 'է'-երով կամ գրաբարով ։)) , այլ գոնե հիմնականում օգտագործել հայերեն բառեր, ոչ թե մի նախադասության մեջ միանգամից անգլերեն, հայերեն ու ռուսերեն։ Դե բնականաբար կան բառեր որոնց հայերենը չկա կամ շատ տարօրինակ ու չօգտագործվող ա, էդ ժամանակ լրիվ ուրիշ հարց ա։
    Ես ապրում եմ Իռլանդիայում 15 տարի, աշխատում ու շփվում անգլերեն ամեն օր, ու երեխեքիցս մեկը ստեղ ա ծնվել, բայց բոլորս շատ սովորական հայերեն ենք խոսում, ու ես դրանով անկեղծ հպարտանում եմ ։)

    • @logoped_dzer_tane
      @logoped_dzer_tane Před rokem +4

      Ես էլ Ձեր տեսակի հայերով եմ հպարտանում, կեցցե'ք 🥂

    • @marish8230
      @marish8230 Před rokem +5

      Համաձայն եմ ձեզ հետ ամենաբարձր հնարավոր տոկոսով! Մի հայ երաժիշտ սովետի տարիներին մասնակցել է կոմպոզիտորների միության համաժողովին։ Կցկտուր ռուսերենով ինչ-որ միտք է արտահայտել և բելոռուս կոլեգայի կողմից արժանացել է ամոթանքի, թե նորմալ ռուսերեն խոսել էլ չգիտի.... որին մեր հայրենակիցը պատասխանել է' "это твоя беда что ты знаешь русский"))) դա եղել է տասնյակ տարիներ առաջ, երբ մեր երկրում ռուսերենին տիրապետելը ցանկացած մարդու կիրթ լինելու նախապայմանն էր։ Այսօր բելոռուսները ուշկի են եկել ու փորձում են վերականգնել իրենց լեզուն իրենց ազգի մեջ, որը սպանվել էր ռուսերենով ։ Այնպես որ անկախությունը ինքնաբերաբար չի պահպանում լեզուն, դա այգի է, որը միշտ պետք է մաքրել մոլախոտերից!
      Այդ հայ կոմպոզիտորը, որը մարգարեական խոսք է ասել բելուռուսին Աշոտ Բաբայանն է։

  • @user-jr8jr4ti3o
    @user-jr8jr4ti3o Před rokem +6

    Նարեկ ջան երեւի ամենակարեվորը գործն ես անում մեր ազգի համար, շնորհակալ եմ, նայում եմ պոստերից։

  • @lianaharutunyan5947
    @lianaharutunyan5947 Před 2 lety +20

    Անչափ տաղանդավոր և անչափ կիրթ մարդ

  • @gohadkarapetyan5252
    @gohadkarapetyan5252 Před 6 měsíci

    Շնորհակալություն Նարեկ ջան շատ հաճելի է

  • @shoghikavetyan3434
    @shoghikavetyan3434 Před rokem +25

    Մի բան առաջարկեմ, երբ հեղինակը իր աշխատանքներից(ոչ միայն) է խոսում ցանկալի կլինի անկյունի վրա, փոքրիկ նկարով երևա աշխատանքը , որ պատկերացում կազմենք՝ ինչի մասին է խոսքը: Ես,հաճախ լինում է, էդ պահին դադարեցնում ու գնում եմ գուգլելու: Գրքերի դեպքում նկատել եմ, որ տեղադրում եք:

  • @MrVhuk79
    @MrVhuk79 Před rokem +5

    Получил колоссальное удовольствие от прослушивания подкаста.
    Открыл для себя Тиграна и его искусство.
    Спасибо за подкаст и за интервью с очень интересным гостем.
    Один из лучших подкастов ….

  • @user-wj6iz7fb4u
    @user-wj6iz7fb4u Před 2 lety +14

    Շատ ոգեշնչող մարդ ա Տիգրանը ու իրա պատմությունը։ Շնորհակալություն հաղորդման համար։

  • @karineghahramanyan7028
    @karineghahramanyan7028 Před rokem +1

    Շնորհակալ եմ Ձեզ բավականին իմաստալից և խորաթափանց էր արվեստի աշխարհի նվիրյալին և հուսադրող ։

    • @karineghahramanyan7028
      @karineghahramanyan7028 Před rokem

      Ես արվեստագետ եմ կուզեի հանդիպել , զրուցել Տիգրան Ձիթողցյանի հետ ես հուսով եմ Ձեր օգնության միջամտությանն։Կանխավ շնորհակալ եմ՝Ձեր մշտական ունկնդիր։

  • @susannamartirosyan48
    @susannamartirosyan48 Před rokem +10

    Պարզապես հիացած եմ եվ գրագրետ հայերենի , եվ համեստության, եվ բովանդակալից զրույցի համար:

  • @annaghajoyan1
    @annaghajoyan1 Před rokem +2

    Ամենահաճելի թողարկումներից։
    Միայն թե հայոց լեզվի հետ կապված՝ համաձայն չեմ։

  • @glorym4042
    @glorym4042 Před 2 lety +16

    Ուզում եմ ասել, որ Տիգրան Ձիթողցյանը մեր ժամանակների ամենաոգեշչող Նկարիչն է ,ինքս առաջնորդվում եմ իր գաղափարախոսությամբ ,իսկ Ձեզ շնորհակալ եմ Նման մշակույթ կրող մարդկանց անդրադառնալու համար։

  • @margaritagabrielyan6602
    @margaritagabrielyan6602 Před rokem +1

    Տպավորված եմ զրույցից, բովանդակությունից։
    Շնորհակալ եմ։
    Մեծ պարգև է այցելել գալերեյա։
    Նարեկ Ամիրխանյանը նպաստում է ճաշակի և ինտելեկտի աճին, հրավիրելով բովանդակսյին մարդկանց։

  • @manebareghamyan7308
    @manebareghamyan7308 Před 2 lety +9

    Վերջերս ոչ մի ձևով չեմ կարողանում մոտիվացվել, ոչ մի հարցազրույց, պոդկաստ, մարդկային ռեալ օրինակ չի ոգևորում: Բայց ամեն անգամ Տիգրանին լսելուց հասկանում եմ, որ չէ, ամեն ինչ էդքան էլ կորած չի ու իրոք կարելի ա արվեստում լիքը բան անել ու հասնել լիքը հաջողությունների: Մերսի շատ ոգևորելու ու օրս լցնելու համար:

  • @user-ez2yp7yh1q
    @user-ez2yp7yh1q Před 2 lety +8

    Ու տես որդիս, ուր էլ լինես,
    Այս լուսնի տակ ուր էլ գնաս,
    Թե մորդ անգամ մտքից հանես,
    Քո մայր լեզուն չմոռանաս։

  • @zhenicnazaryan7407
    @zhenicnazaryan7407 Před rokem +3

    Անչափ հաճելի զրույց էր։
    Շնորհակալություն👏🏻

  • @A.B.G1989
    @A.B.G1989 Před rokem +2

    Շաատ հետաքրքիր ու հաճելի հարցազրույց. Կուզեի ընդգծել, թե ինչքան հաճելի հայերենով են հարցազրույցները վարվում. Պաթետիկ մեռած բառեր պետք չեն լավ հայերենի համար.

  • @kotanjyan
    @kotanjyan Před 2 lety +22

    Եթե հյուրերի սոցիալական ցանցերի պրոֆիլների և կայքերի լինկերը դնեք description-ում, մե ընդիր բան կեղնի 🙂

  • @a.d3161
    @a.d3161 Před 2 lety +3

    Իմ տեսած ամենալավ փոդքաստն էր👌

  • @tatevikphilipp
    @tatevikphilipp Před 2 lety +39

    Մեր ազգի Տիգրաններն ուղղակի շեդեվր են 😊🤍

    • @ani___3066
      @ani___3066 Před 2 lety +7

      Մանավանդ Տիգրան Կարապետիչը😂

    • @tatevikphilipp
      @tatevikphilipp Před 2 lety

      @@ani___3066 էդ ո՞վ ա 😊

    • @davoedm1
      @davoedm1 Před 2 lety

      @@ani___3066 օղորմածիկը(((((((

    • @anahithakobyan112
      @anahithakobyan112 Před 2 lety +1

      Մեկ էլ արզաքանցյանը չէ ՞՞՞՞ 🤦🏻‍♀️🤣🤣🤣

    • @mardamek
      @mardamek Před rokem +1

      ՄԻ ՇՏԱՊԵՔ ԱՆՒՆՆԵՐՈՎ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏԱԼ։ ԷՆ ՈՉ ԲԱՐՈՎ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԷԼ ԷՐ ՏԻԳՐԱՆ (ՍԱՐԳՍՅԱՆԸ)… ԷԼ ՉԵՄ ԱՍՒՄ, ՈՐ ԱՆԴՐԱՆԻԿ ԱՆՒՆՈՎ ՒՆԵՆՔ ՔՈՉԱՐՅԱՆ Ւ “մյիգռանիյան”…

  • @arazkhandanyn6415
    @arazkhandanyn6415 Před rokem +5

    Լավ կլիներ, Հայաստանում թանգարան բացվեր, Հայաստանից դուրս գտնվող հայ նկարիչների գործերով, (լավ կլինի ժամանակակից)

  • @narikich5081
    @narikich5081 Před rokem +2

    Տիգրանի գործերը ու հենց ինքը ինձ փոխեցին ամբողջովին, ես 7 տարեկանից նկարում եմ, ու համասարանում սովորելու համար մի այլ ոլորտ ընտրեցի, դա իմ ամենամեծ սխալն ա եղել, բայց առաջին անգամ այցելելով իր արվեստանոց՝ ես վերադարձա նկարչությանը, մեկ օրում ամենը, ինչին հասել էի, թողեցի։ Հիմա ես ունեմ առաքելություն՝ Հայաստանը ավելի արվեստասեր դարձնել, միգուցե և իմ նկարների շնորհիվ… Շնորհակալ եմ ձեզ, որ իմ պատանի երազանքը հետ բերեցիք, հիմա աշխատում եմ դրա շուրջ

  • @anushmanvelyan2310
    @anushmanvelyan2310 Před rokem +1

    Էս փոդքասթից հետո հասկացա, որ էլի կարիք ունեմ Ձիթողցյանի տուն-արվեստանոցում լինելու։ Ավելի ուրիշ ձև սկսեցի ընկալել Ձիթողցյանին, ու դրանից հետո արդեն նկարներից ստացած էմոցիաները արդեն լրիվ ուրիշ են լինելու, ավելի խորքային, ավելի զգացմունքային ու ավելի ցավոտ։
    Շնորհակալ եմ 🧡

  • @merinikoghosyan7945
    @merinikoghosyan7945 Před rokem +7

    Նարեկ ջան, մի նկատառում ։). մենք չենք ՊԱՇՏպանում, մենք ՊԱՀՊանում ենք մեր լեզուն։ Կառույցին չհետևես, ամրացումներ չանես, մի օր կփլվի։ Մարդը չհետևի իր առողջությանը, ժամանակից շուտ կենսականությունը կկորցնի, մի օր էլ, ժամանակից շուտ, կմեռնի։ Իմ կարծիքով նույնը լեզուն է. չհետևես, չպահպանես, թույլ չտաս ընկնի ազդեցությունների տակ, մի օր կվերանա։ Իսկ ո՞վ ասեց, որ ստատիկ է մնացել, կամ այսօր գրական խոսող մարդիկ խոսում են 19-րդ դարի հայերենով։ Բնական տրանսֆորմացիաները տեղի են ունենում միշտ ու դրանք ժամանակի ընթացքթւոմ դառնում են լեզվի մաս։ Բայց եթե թույլ տաս ամեն մակարդակի խոսակցական լեզու դառնա եթերի մաս, մի օր կպարզենք, որ մեր լեզուն մերը չէ։

  • @shushanaleksanyan7668
    @shushanaleksanyan7668 Před 7 měsíci

    Bnakvum em Miacyal Nahangnerum, "Quilling artist" em, karox em storagrel amen bari tak. Estex shat en artfair mijocarumnery, hachax erb masnakcum em im ashxatanqnern em cucadrum, mardik motenum en havanum ev asum vor apsos arden datark pati hatvac chunen, vor gnen ashxatanqs.
    QuillYourDream

  • @user-pw3bv9ze1n
    @user-pw3bv9ze1n Před rokem +1

    Тигран джан ду тахандаворес аме инчум,шат апрес ,шатем сирум ко мард тесакн ,цанканумем кез стехцагорцакан мец ачохутюн!

  • @silvamelkonyan4448
    @silvamelkonyan4448 Před rokem +4

    Ինչքա՜ն հաճելի էր լսել❤️

  • @mkrtchyan5908
    @mkrtchyan5908 Před rokem +3

    Վերջին մի տարին,կարելիա ասել,ես ուսումնասիրում եմ Ձիթողցյանին,իր մասին անգամ ռեֆերատ եմ գրել համալսարանում՝ ներկայացնելով իր աշխատանքները։Երբ իրեն կանչում են հարցազրույցի ու տալիս են արդեն վաղուց պատասխան ստացած մի հարց,էդ պահին ուզում եմ ասեմ՝ վայ մի վայրկյան, ես կպատասխանեմ😂
    Տիգրանը իմ ճանաչած ամենաճիշտ արվեստագետն է,ու ինձ համար շատ ուրախալի է,որ նա կարողացավ էնպես անել,որ Հայաատանում ի վերջո «ընկալեն» ու սիրեն իրեն.նա,կոնկրետ իմ մեջ, աշխարհայացք է փոխել։
    Առաջին անգամ,երբ էկա իր արվեստանոց(ուսուցչուհուս հետ) Տիգրանի միայն անունը գիտեի:Երկրորդ հարկում նայում էի նկարները ու կարդում ահավոր սիրուն, նորաստեղծ բառերը,ու ուզում էի որոշ հարցեր նկարչին տայի։Արդեն վերջում, երբ դուրս էինք գալիս ուսուցչուհուցս ինչ-որ բան հարցրի,ասաց՝ Տիգրանից հարցեիր։
    Ու իմ ռեակցիան էդ պահին😭ոնց թե նա էդտե՞ղ էր😭այ էդ օրվանից սկսվեցին իմ ուսումնասիրությունները։

    • @goharvardanyan5730
      @goharvardanyan5730 Před rokem

      Իսկ եղա՞վ հնարավորություն հետագայում հարցնելու

    • @mkrtchyan5908
      @mkrtchyan5908 Před 11 měsíci

      @@goharvardanyan5730 ցավոք՝ ոչ։ Բայց հուսամ նորից կգնամ իր «նկարներին տեսության»))

  • @annacpfe9007
    @annacpfe9007 Před měsícem

    Տաղանդավոր, կիրթ, համեստ, խորագետ, հիանալի արվեստագետ...

  • @Professorrr_Cops
    @Professorrr_Cops Před 17 dny

    Ես այս մարդու մասին գիրք եմ գրելու ինձ շատ դուր եկավ այս մարդը😊😊😊

  • @hasmikoganesyan2476
    @hasmikoganesyan2476 Před rokem +1

    ՇՆՈՐՀԱԿԱԼՌւԹՅՌւՆ !

  • @rozaamirkhanyan6423
    @rozaamirkhanyan6423 Před rokem +1

    Ինչ լավն ա էս տղան, հիացած եմ

  • @user-sf1yz9pj1y
    @user-sf1yz9pj1y Před 11 měsíci

    Շնորհակալություն նման հյոյրի հետ հետաքրքիր և օգտակար հարցազրույցիբհամար։
    Մտածում էի գրել֊չգրել, բայց ձեր զրույցում դուք ինքներդ անդրադարձաք լեզվի թեմային։ Լրիվ ընդունելով փոդքաստի ձևաչափը, ԱՆԿԵՂԾԵՐԵն ինձ անընդհատ բռնում էի մտքի վրա, որ Ձեր հայերեն խոսքի որակը ինձ խանգարում է լսել ու ոչ առաջին անգամ։ Բոլորս էլ խոսում ենք աշխարհիկ հայերենով, ոյւ միանշանակ կենդանի լեզուն էլ ՈՐԱԿի կարիք ունի։ Խնդրանքս' բարձրացնել Ձեր խոսքի որակը։ Հավատացեք դրանից կշահեն բոլորը😊
    Փոխարենը' անչափ հաճելի է լսել Տիգրանին, շաաատ ընդունելի են Տիգրանի մոտեցումները

  • @torgmr
    @torgmr Před 2 lety +2

    Спасибо большое!

  • @zazimiller4735
    @zazimiller4735 Před 2 lety +2

    Tigran the Great!

  • @valeriadanielyan792
    @valeriadanielyan792 Před rokem

    Great !The best interview !

  • @mariamgharagyozyan2444
    @mariamgharagyozyan2444 Před 2 lety +4

    Մեր լեզուն մեր խիղճն է դա,
    Սուրբ հացը մեր սեղանի,
    Մեր հոգու կանչն է արդար
    Ու համը մեր բերանի:
    Մեր լեզուն ծուխն է մեր տան,
    Մեր կշիռն աշխարհի մեջ,
    Նա աղն է մեր ինքնության,
    Էության խորհուրդը մեր:
    Մեր լեզուն արյունն է մեր,
    Արյունից ավելի թանկ,
    Մեր բուրմունքն ու գույնն է մեր,
    Մեր լեզուն մենք ենք որ կանք:
    Նա պիտի մեր առաջին
    Ու վերջին սերը լինի,
    Ի՞նչ ունենք էլ աշխարհում,
    Որ այսքան մերը լինի:
    Սահյան

  • @christinaabrahamyan21

    Տիգրան ջան, ողջունում եմ։ Մանկությանս բարի հուշերը արթնացան, դեռ այն ժամանակից, երբ Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոց էինք հաճախում

  • @BoolFalse
    @BoolFalse Před 2 lety +12

    1:03:55 երբեք չեմ հասկացել մարդկանց, ովքեր մոռանում են լեզուն

  • @evmesropyan_
    @evmesropyan_ Před rokem +3

    հատկապես Հայաստանում art career ստեղծելն ու առաջ գնալը շատ բարդ է ։ Ցավոք, չեն գնահատվում նկարիչների ստեղծագործությունները այնպես, ինչպես արտասահմանում կգնահատվեին 💔

  • @armenianarm4407
    @armenianarm4407 Před rokem

    Bari galust New York 🤗 Hajoghutyun em maghtum🙏

  • @namaste5945
    @namaste5945 Před rokem

    Եթե որդեգրենք ձեր առաջադրած տարբերակը, Նարեկ ջան, ապա 2000-ականներից սկսած բոլորս պիտի ասեինք ,,էթմ եմ,,- ,,գնում եմ,,-ի փոխարեն։ Ամենևին համաձայն չեմ ձեզ հետ, որովհետև այդ դեպքում լեզուն կձևափոխվի` կախված տվյալ ժամանակահատվածում գերիշխող ենթամշակույթից։ Սովետական 60-70-ականներին Հայաստանում շատ տարածված էր օրենքով գողերի ներմուծած ենթամշակույթը, ձեր տրամաբանությամբ հասարակությանն ավելի հասանելի ու մատչելի լինելու համար պետական հեռուստատեսություից և ռադիոյից պիտք է հնչեր այդ բառապաշարը? Ինչպես կարելի է այդքան ստորադասել սեփական լեզուն?

  • @smallreddevil1
    @smallreddevil1 Před 2 lety +2

    Լավագույն մեկնաբանություն

  • @arusgevorgyan7238
    @arusgevorgyan7238 Před 2 lety +21

    Երբեք մի հավատա մարդկանց, ով ասում է `մոռացել եմ լեզուն , էդպես են կամեցել ուղղակի։

  • @susannamkhitaryan3233
    @susannamkhitaryan3233 Před 2 lety +6

    Կարծում եմ շատ հետաքրքիր գործ ես անում, շատ յուրօրինակ մարդկանց ես հրավիրում և ինչոր տեղ հարցազրույցները դաստիարակչական են, բայց այսօր քո մայրենի լեզվի համար սխալ արտահայտություններ թույլ տվեցիր, խնդրում եմ վերանայիր հայացքներդ, ուրիշին քոնը չի

  • @anzhelavoskanyan9090
    @anzhelavoskanyan9090 Před 2 lety

    Lavner❤️haves u hetaqrqir zruyc er❤️

  • @dianani7498
    @dianani7498 Před 2 lety +4

    Վաղուց հետևում եմ Տիգրան Ձիթողցյանի արվեստին ❤️ լսեմ, վայելեմ😍🔥
    windshield pare-brise պարբրիսը նույնն ա անգլերենում նաեւ, բայց հա մերոնք բոլոր բառերն էլ օտար վերցնում են ու աղավաղված օգտագործում, նամանավանդ ռուսերենից։(

    • @mardamek
      @mardamek Před rokem

      Պարբրիս չէ, էէէ, ՊԱՐ-ԲԸՐԻՍ 😊

    • @dianani7498
      @dianani7498 Před rokem

      @@mardamek կարևորը ֆրանս ճիշտ եմ գրել :ՃՃՃ

  • @MsAsryan
    @MsAsryan Před 2 lety +6

    Narek jan miguce nenc anek vor imanank ov e linelu hajord hyur@, ev harcer mi erku hat patrastenk mer koghmic?
    Tarber hartaknerum karas informacnes, komentnerum harcer@ kgrenk)

    • @dianaandreyan
      @dianaandreyan Před rokem

      Ինչ հավես բան եք մտածել

  • @GraceS411
    @GraceS411 Před 2 lety +3

    Ծննդավայրիս բարբառից անցնում եմ գրական հայերենի (առանց "ա"-երի) միայն, երբ զգում եմ, որ դիմացինիս համար դժվար կլինի հասկանալ։ Բայց հաղորդագրություն չի ստացվում բարբառով գրեմ, նույնիսկ նույն բարբառի կրողների հետ☺️։ 20+ տարի ԱՄՆ ապրելուց հետո ոչ մեկը, ոչ մյուսը չեմ մոռացել, թեև միջավայրս հայկական չի եղել ու միշտ փորձում եմ հայերեն տարբերակը գտնել, եթե նույնիսկ երբեմն առաջինը անգլերեն բառն է մտքիս գալիս։ Համաձայն եմ, որ լեզուն կարող է փոխվել, զարգանալ, բայց զարգացումը պետք է աղավաղելուց տարբերել։

  • @heghinemelkonyan8424
    @heghinemelkonyan8424 Před 2 lety +2

    Կարծում եմ լեզուն պահպանելը նման ա քո մշակույթը պահպանելուն, ու գեղեցիկ / գրական հայերենը (կամայական լեզուն) ուղղակի արվեստ ա, ոչ թե ամենօրյա կիրառման առարկա․․․ու սա շատ նման ա հին լեզուների բարդություններին, օրինակ չինացիները հանգիստ կարող են սովորական այբուբենով գրել, բայց պահպանում են հիերոգլիֆները, ինչը շատ ծանր գործ ա, բայց իրենց մշակույթն ա, իրենց ինքնությունն ա․․․

  • @user-nt5oh9pm3q
    @user-nt5oh9pm3q Před 7 měsíci

    Արվեստը գնահատում է, իրականության պարզությունը, այդ ժամանակշրջանի:

  • @user-ss3zp6wp7x
    @user-ss3zp6wp7x Před 2 lety +4

    Ինչքան տաղանդավոր հայորդիներ են դեգերում աշխարհով մեկ, բայց պորտալարը հայրենիքից չի կտրվում :

  • @Aninalband
    @Aninalband Před 2 lety +2

    Ինչ սիրուն եք խոսում, ինչ սիրուն քիթ ունեք

  • @arevsaroyan
    @arevsaroyan Před 2 lety +1

    ❤️

  • @darvan4385
    @darvan4385 Před 2 lety +4

    Լեզվի հետ կապված ամենինչ էտքան հեշտ չի, օրինակ մեր բառբառում "է" էրով ենք խոսում, "ա" էրով խոսալն ա տարօրինակ հնչում, մի մոռացեք որ հայերենը մի լեզու, չի տարբեր բառբառներից ա կազմված, եթե բոլորս մեր ուզածով խոսենք ոչ մեկ ոչ մեկին չի հասկանալու, օրինակ դու ասում ես "իմ համար կամֆոռտ ա "ա" էրով խոսալը" իսկ իմ համար Երևանի բառբառը օտար լեզվի պես բան ա, իմ կամփոռտը իմ բառբառնա որը քեզ համար անհասկանալիա

  • @anahithakobyan112
    @anahithakobyan112 Před 2 lety +6

    Ոնց կարելի է մոռանալ լեզուն , էդ ոնց որ մոռանաս շնչես …..
    Հետաքրքիրա , որ Նարեկը հայերեն բառերը մոռանում է , բայց լոռեցու բարբառը ոչ , բա դա ոնցա լինում ՞՞՞ 🤷🏻‍♀️😂

  • @karinedarbinyan5723
    @karinedarbinyan5723 Před rokem

    Բարև Ձեզ, Նարեկ: Այստեղ եմ գրում, որպեսզի ոչ մեկին չվիրավորեմ))
    Կարող եք հաջորդ հաղորդումների ընթացքում անդրադառնալ հայ/Հայաստանում ապրող տղամարդկանց վաղ ճաղատանալու հարցը՞
    Պարզապես այդ հարցի երիտասարդացում եմ նկատում և հետաքրքիր է լսել մասնագետի մեկնաբանությւնները:

  • @sargiskalashyan3771
    @sargiskalashyan3771 Před 2 lety

    19 անգամ հետաքրքիր ա

  • @haykaslanov5477
    @haykaslanov5477 Před 2 lety +1

    Ավելի շուտ լատիներէն para brisa. Para ( для в значении от) и brisa (брызги).От бызгов.

  • @LusinL
    @LusinL Před rokem

    քոմմենթները կարդացողը մտածում է լեզվաբանի եք հրավիրել ։) մի փոքր bias կար ամերիկյան հասարակությանը իդեալականացնելու, բայց շատ հետաքրքիր էր, էս էն դեպքն էր, որ եթե հյուրի հետ մնում ես շատ նեղ մասնագիտական քննարկման մեջ, ավելի հետաքրքիր է, քան ծավալվել ավելի ընդհանուր թեմաների մեջ։
    Նարեկ Հայաստանում մարզեր կան էդ է-ն բարբառի մաս է, որպես Գյումրեցի ես էլ ա-ով գրածն եմ համարում արհեստականորեն Երևանի բարբառը ամենաբարբառ դարձնել ։)

  • @nairaavdalyan4623
    @nairaavdalyan4623 Před rokem

    Կսկ ինչի է դիտումները քիչ

  • @gabiavetis9983
    @gabiavetis9983 Před rokem

    😊😊😊

  • @RuzannaDemirchyan
    @RuzannaDemirchyan Před rokem

    ԱՐՎԵՍՏԻ ՄԱՐԴԸ ԻՐ ՀՈԳՈՒ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ՈՒ ԱՍՏԾՈ ՀԵՏ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎՈՎ Է ԱՆՈՒՄ…

  • @user-fu3nb7pd3y
    @user-fu3nb7pd3y Před rokem

    լիլ ուզի վերտը դզեց )))

  • @khoroavetisyan5586
    @khoroavetisyan5586 Před 2 lety +1

    Lil Uzi Vert 😂

  • @narineghazaryan3844
    @narineghazaryan3844 Před rokem

    Lezun piti pashtpanes tgitutyunic ,voch te otaramut bareric,