Դեպքի վայրում․ Աննա Սահակյան
Vložit
- čas přidán 6. 03. 2024
- #MediaAm
Մեդիայի մասին զրույցների համար բաժանորդագրվեք czcams.com/users/mediadot....
Դպրոցում ֆիզիկա ու քիմիա առարկաներով այնքան էլ չհետաքրքրվող Աննա Սահակյանն արդեն 3 տարի է @infocomam - ում պատմում է գիտության մասին։ Ամեն ինչ սկսվեց, երբ խմբագրությունում որոշեցին, որ գիտական թեմաների լուսաբանումը խմբագրական առաջնահերթությունների ցանկում է։
Սկզբում Աննան պարզապես հարցազրույցներ էր անում գիտնականների ու գիտության ոլորտի կառավարիչների հետ, գիտական թեմաների ու գիտական խմբերի մասին սկսեց պատմել ավելի ուշ։
Ինչի՞ մասին գրել հարցից բացի, շատ կարևոր էր պատասխանել նաև ինչպե՞ս գրել հարցին։ Պետք էր գտնել ընթերցողի համար հասկանալի և հետաքրքիր լեզու, որով գիտական բարդագույն թեմաները չէին վանի կարդացողներին։ Լոնգրիդը թեև ռիսկային էր, բայց կանգ առան հենց այդ ձևաչափի վրա՝ այն հարստացնելով լուսանկարներով ու վիդեո կոնտենտով։
---
Website - media.am
---
Հետևեք մեզ սոցիալական ցանցերում․
Facebook - mediadotam
Instagram - / mediadotam
Twitter - / mediadotam
Telegram - t.me/mediadotam