Video není dostupné.
Omlouváme se.

Բագրատ Սրբազանը կոչ արեց արգելափակել ԱԺ շենքը, որ Փաշինյանը դուրս չգա այնտեղից

Sdílet
Vložit
  • čas přidán 11. 06. 2024
  • Այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 15։00-ի սահմաններում մեկնարկեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը։ Բաղրամյան պողոտան բազմամարդ է, ոստիկանական մեծ ուժեր են կուտակվել և փակել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը։
    Բաղրամյան պողոտայի երկայնքով վրաններ էին դրված, որտեղ գիշերում են այնտեղ նստացույց իրականացնողները։ Հիշեցնենք՝ հունիսի 9-ից սկսած՝ պողոտայում վրանային նստացույց էր սկսվել։ Ակցիային զուգահեռ Ազգային ժողովի ներսում ընթանում էր նիստը, այնտեղ էր նաև վերչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ ժամը 16։00-ից մեկնարկելու էր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը։
    Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բեմահարթակ բարձրանալուն պես ակցիայի մասնակիցներն ակտիվացան, նրանք «Հայ, Հայաստան, հայրենիք և Աստված» վանկարկումներով դիմավորեցին Բագրատ Սրբազանին։ Վերջինս հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է գալ խոսելու և քննարկելու իր՝ իշխանությունից անցնցում հեռանալու ճանապարհը։ «Ինքն այսօր մուտք է գործել ԱԺ, մենք նպատակ էլ չեն ունեցել արգելափակելու, բայց պիտի արգելափակենք, որ դուրս չգա»,- ասաց Բագրատ Սրբազանը։
    Նա բեմահարթակից հայտնեց, որ տեղեկություններ է ստանում, թե Ոստիկանությունը քաղաքացիների է բերման ենթարկում Պռոշյան փողոցից։ Սրբազանը հորդորեց Ոստիկանությանը քաղաքացիներին բերման չենթարկել և չսադրել խաղաղ անհնազանդության ակցիան։
    Ներքին գործերի նախարարությունից «Հետքին» հայտնեցին, որ ժամը 18։50-ի դրությամբ՝ բողոքի ակցիայի 60 մասնակից է բերման ենթարկվել Վարչական իրավախախտման օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը, խմբ․)։
    Այս պահին շարունակվում է բողոքի ակցիան, իրավիճակը լարված է Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում։
    #հետք #hetq #Armenia
    📌 Միացե՛ք մեզ | Subscribe to our channel!
    -- hetq.am/ --
    -- info@hetq.am --
    / hetqonline
    / hetq.am (English)
    / hetq_trace
    / hetq_online
    / hetq-online
    t.me/hetqonline (հայերեն)
    t.me/hetqinrus... (на русском)
    t.me/Investiga... (English)

Komentáře • 4

  • @vaazma
    @vaazma Před 2 měsíci +3

    Մենք չենք հավատում ոչ քեզ, ոչ էլ հհկ-ին

  • @anahittorosyan7327
    @anahittorosyan7327 Před 2 měsíci +2

    Քաք ռս լափում