№14 Դեպի Տափի բերդ կամ Գևորգ Մարզպետունու ամրոց / խորհրդավոր Հրեշտակների ձոր / մարդանման ժայռեր

Sdílet
Vložit
  • čas přidán 16. 03. 2022
  • փիբերֆԲաժանորդագրվեք Gor Viser motivation -ի CZcams ալիքին czcams.com/users/GorVisermot...
    Տափի բերդ-ամրոցը, որը ժողովուրդը Գևորգ Մարզպետունու անունով է կոչում, գտնվում է Խոսրով գետի աջ ափին՝ Ուրծ քաղաքատեղիի հյուսիսարևմտյան եզրին։ Ուրցաձոր գյուղից 6 կմ հյուսիսարևելք, Խոսրով գետի աջ ափին, Ուրծ քաղաքատեղիի հյուսիսարևմտյան եզրին, բարձունքի վրա, լեռներով շրջապատված կանգնած է ճարտարապետական և ամրոցաշինական մեծ արժեք ներկայացնող Տափի բերդ կամ Գևորգ Մարզպետունի ամրոցը։ Այն կառուցվել է 10-րդ դարի առաջին քառորդում, կանոնավոր հատակագծով քառանկյուն մոնումենտալ շինություն է, ունի ճարտարապետական և ամրոցաշինական մեծ արժեք։ Շրջապատված է ուղղանկյուն հատակագծով պարսպով, որի չորս անկյունները ուժեղացված են շրջանաձև հատակագծեր ունեցող բուրգերով։ Պարսպի հարավային և արևելյան պատերին կից կան X-XIII դդ. կառուցված բնակելի և տնտեսական թաղածածկ շինություններ։ Պարսպի ներսում է գտնվում նաև XIII դ. եկեղեցին, որը թաղածածկ դահլիճ է՝ կառուցված սպիտակ ֆելզիտի քարերով։ Եկեղեցու հյուսիսային պատին՝ 1256 թվականին փորագրված արձանագրության մեջ հիշատակվում է «Տափ» տեղանունը։ Եկեղեցու շարվածքում տեղադրված է մարդու սխեմատիկ պատկերով XII-XIII դդ. մի տապանաքար, իսկ հյուսիսային պատի տակ՝ XV-XVI դդ. Թաթևոսի տապանաքարն է։ Ամրոցի տարածքում նույնպես կան մի քանի խաչքարերի բեկորներ։
    Հրեշտակների ձոր անունով հայտնի դեղնակարմրավուն ժայռաբեկորներով շրջապատված կիրճը գտնվում է Արարատի մարզի Վեդի քաղաքի հարևանությամբ: Վերջին շրջանում զբոսաշրջային այս ուղղությունը բավական հայտնի է դարձել թե՛ տեղացիների, թե՛ զբոսաշրջիկների շրջանում: Այն գտնվում է Երևանից 55 կիլոմետր հեռավորության վրա:
    Մոտիվացիոն տեսահոլովակներ․․․ միշտ եղեք մոտիվացված և հասեք ձեր բոլոր նպատակների իրականացմանը։ Հետևելով այս էջին՝ դուք կստանաք մեծագույն հնարավորություն անձամբ կերտելու սեփական հաջողությունները, նորից տեսնելու այն անսահման պոտենցիալն ու տաղանդը, որ հենց ձերն է և ձեզ տանելու է դեպի հաղթանակներով լեցուն ապագա․․․
    #արշավ#տափիբերդ#հրեշտակներիձոր#հայաստան#պատմություն#տուռ#արարատ#մարզ#լեռ#սար#գոռվիսեր#горвисер#gorviser#armenia#армения#երևան#erevan#ереван#горы
    Հաջորդ բաց չթողնելու համար ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԻՐ
    Սիրով պատրաստ եմ համագործակցության համար․․․
    Для сотрудничества | for cooperation Тел: +(374) 99 74-99-84 Ереван
    by Գոռ Վիսեր, Gor Viser, Гор Висер
    motivation, self-motivation, мотивация, մոտիվացիա
    Gor Viser REDES:
    Facebook: / visergor
    Twitter: / viser_
    Instagram: / gor_viser

Komentáře • 1

  • @GorVisermotivation
    @GorVisermotivation  Před 2 lety +2

    Եթե ուզում եք օգնել մեր ալիքին, ապա պետք է.
    1- Բաժանորդագրվել ալիքին
    2- Նայել վիդեոն մինչև վերջ
    3- լայքել
    4- Գրել ցանկացած մեկնաբանություն, խորհուրդներ ալիքի որակը բարձրացնելու համար